ՌԴ-ն ՀՀ քաղաքացի վարորդներին արտաքսում է․ նախարարը վստահեցնում է՝ զբաղվում են խնդրով

16.10.2025 12:42
494

Դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնող վարորդներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք ահազանգում են, որ ՌԴ-ն իրենցից շատերին արտաքսել է երկրից՝ տարբեր ժամկետներով։ Պատճառը Ռուսաստանի օրենսդրական նոր փոփոխություններն են, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնություն մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն՝ միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախորդ տարվա 180 օրվա փոխարեն այլևս օրացուցային տարվա ընթացքում ՌԴ-ում կարող են գտնվել գումարային 90 օր: Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է՝ համաձայն այս փոփոխության, ինչը վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին։

Վարորդները պահանջում են, որ Կառավարությունը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա արգելքը հանելու համար:

«‎Օրը 10-15 վարորդի արտաքսում են Վերին Լարսից։ Երեկ երեկոյան քնած ժամանակ բեռնատարների դուռը ծեծել են՝ տարել, հինգ տարով մարդկանց արտաքսել են։ Արտաքսման հիմնավորման մեջ նշում են, որ 90 օրից ավելի են մնացել»,- ասում են ակցիա իրականացնող բեռնատարների վարորդները։

Վարորդները նշում են, որ յուրաքանչյուր բեռնափոխադրումը 20-25 օր է տևում։ Լարսի անցակետի փակվելու դեպքում օրերը երկարում են, իսկ վարորդների համար տարվա ընթացքում 90 օրը չի բավարարի 2-3-ից ավելի բեռնափոխադրում իրականացնել։

Ակցիայի մասնակիցներին է մոտեցել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա վարորդներին վստահեցրել է, որ ամենաբարձր մակարդակով ԵԱՏՄ-ում զբաղվում են խնդրով։ Նախարարը հույս է հայտնել, որ խնդիրը լուծվելու է։

«Հավաստիացնում եմ ձեզ, որ առանց այս ցույցի էլ, այս մի շաբաթ է զբաղվում ենք ու շարունակելու ենք զբաղվել այնքան, մինչև կարողանանք հասնենք այնպիսի լուծման, որ այդ հարցը ինչ-որ կերպ լուծվի, որովհետև ես էլ եմ, ուղիղ ասում եմ ձեզ, ես էլ գիտեմ, որ 90 օրը մեր պարագայում չաշխատող տարբերակ է, որովհետև 90 օր մենակ դուք Վերին Լարսում կարող է կանգնեք տարվա մեջ։ Եթե ոչ ավելի»,- ասել է նախարարը։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34