Սյունեցի երիտասարդ նկարիչները մասնակցեցին «Երիտասարդ նկարիչների միջազգային 6-րդ պլեներ»-ին

22.09.2017 14:43
1567

2012 թվականից Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքին կից գտնվող «Երեքնուկ» հանգստի գոտու տարածքում անց է կացվում «Մինասի գույներով» խորագրով «Երիտասարդ նկարիչների միջազգային ամենամյա պլեները», որին մասնակցում են երիտասարդ նկարիչներ ՀՀ բոլոր մարզերից, մայրաքաղաք Երեւանից, Արցախից, սփյուռքից եւ արտերկրից: Պլեների նպատակն է՝ երիտասարդ արվեստագետների միջեւ ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ՝ այն ծառայեցնելով որպես մշակութային երկխոսության երաշխիք:


Այս տարի նույնպես Շիրակի մարզում օգոստոսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում անցկացվեց «Երիտասարդ նկարիչների միջազգային պլեները», որը նվիրվել է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհ.Այվազովսկու ծննդյան 200-ամյակին եւ որին մասնակցեց 45 երիտասարդ նկարիչ Հայաստանից, Արցախից, Վրաստանից եւ Բելառուսից:


Սյունիքի մարզն այս տարի ներկայացնում էին Ռաֆայել Առաքելյանը (Կապան), Էդգար Ստեփանյանը (Կապան), Սոնա Արզումանյանը (Գորիս): Ինչպես տեղեկացրին մասնակիցներից Ռ.Առաքելյանը եւ Է.Ստեփանյանը, պլեների օրերին անցկացվեցին վարպետաց դասեր, էքսկուրսիաներ, բացօթյա նկարչություն Երերույքի տաճարի եւ Մարմաշենի վանական համալիրի տարածքներում, իսկ վերջին օրն այցելեցին Ջաջուռ՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան: Երիտասարդ նկարիչների խոսքով՝ սա եւս մեկ հնարավորություն է փորձի փոխանակման, այլ նկարիչերի հետ շփվելու համար: «Հաճելի օրեր ենք անցկացրել, հետաքրքիր ու հագեցած տարբեր միջոցառումներով: Հաշվի առնելով մեր ակտիվ մասնակցությունը, լավ պահվածքը՝ հաջորդ տարի եւս մեր մարզից այլ երիտասարդ նկարիչներ կմասնակցեն պլեներին, իսկ մենք ներկա կլինենք հյուրի կարգավիճակով», - նշեցին նրանք՝ հավելելով, որ յուրաքանչյուր նկարիչ միայն մեկ անգամ որպես մասնակից կարող է մասնակցել պլեներին:


Միջոցառման ավարտին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մասնակիցներին շնորհակալագրեր հանձնեց՝ խոստանալով հաջորդ տարի այն ավելի բազմազան ու բազմաբնույթ դարձնել, վերանայել դրա անցկացման ժամկետի չափը:


Մեր մարզի մասնակիցների պատկերած կտավը կցուցադրվի հաջորդ տարի կայանալիք պլեների բացմանը:   

       ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40