Կապան համայնքի ղեկավարի երդման արարողություն

03.12.2021 19:43
4885

Այսօր՝ դեկտեմբերի 3–ին, Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ նորընտիր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի երդման և պաշտոնի ստանձման հանդիսավոր արարողությունը։ Նիստը վարում էր համայնքի ավագանու տարիքով ավագ անդամ՝ Սպարտակ Զաքարյանը։ Ներկա էր ավագանու 27 անդամներից 25-ը։

Առաջինն ամբիոնին մոտեցավ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ ընթերցելով երդման տեքստը՝ «․․․Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»։

Երդման հանդիսավոր արարողությանը մասնակցել և իրենց շնորհավորանքի խոսքն են հղել Հոգեշնորհ Տեր Մակար Վարդապետ Հակոբյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, պատմաբան Գրիշա Սմբատյանը և Կապանի բնակիչ Ռիտա Դավթյանը։

Եզրափակիչ խոսքով նիստն ամփոփեց Գևորգ Փարսյանը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ավագանիներին մանդատ ստանալու կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնել կապանցիներին ցուցաբերած բարձր վստահության համար։ «Առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է ավելի քրտնաջան աշխատենք, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը, որպեսզի օր առաջ լուծված տեսնենք կապանցիներին հուզող խնդիրները և անենք հնարավորն ու անհնարինը, որ Կապանի ամեն մի նոր օրը տարբերվի նախորդից՝ լինելով ավելի լավը։ Սա է մեր առաքելությունը, որից շեղվելու իրավունք պարզապես չունենք»,– նշեց Գևորգ Փարսյանը։

Արարողության ավարտին հնչեց Կապանի օրհներգը։

Նիստի առցանց հեռարձակումը դիտելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝

https://www.youtube.com/watch?v=iiJBAavszTI...

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40