Սյունեցիների խոնարհ խնդրանքը Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին

27.05.2018 13:05
9597

Հարգելի պարոն Օսիպյան

Ձեզ ենք դիմում բազմաթիվ սյունեցիների հորդորով եւ մեր երկրամասում  վաղուց օրակարգային դարձած մի խնդրով:

Խոսքը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անփառունակ պետ Արշավիր Գեւորգյանի վնասաբեր պաշտոնավարման հետագա նպատակահարմարության մասին է:

Նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց 2016թ. հոկտեմբերի 7-ից՝ Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ կարգելուց մեկ օր անց:

Հենց սկզբից Վահե Հակոբյանը հայտարարեց, թե ինքն է Արշավիրին բերել մարզ, թե իր մարդն է նա:

Գրեթե անհավանական թվացող այդ խոստովանությունը, մինչդեռ, ինչպես ժամանակը ցույց տվեց, այնքան էլ հեռու չէր իրականությունից:

Ինչպես տեղեկացնում են մարզային ոստիկանության՝ իրենց անունը հրապարակել չցանկացող պատասխանատուները, Արշավիր Գեւորգյանը Սյունիքի ոստիկանապետ է նշանակվել հանրապետության նախկին ոստիկանապետի բեռնատար ավտոմեքենաները Քաջարանի խտանյութը տեղափոխելու գործում ընդգրկելու դիմաց: Իսկ Վլադիմիր Գասպարյանի բեռնատարների քաջարանյան գործունեության մասին խմբագրությանը տեղեկացրել էին տեղացի վարորդները, որոնց ցասումը մեղմելու համար էլ Վահեն տվել էր հանրապետության նախկին ոստիկանապետի անունը:

Մարզի ոստիկանապետի բարձր պաշտոնը (ապրանքափոխանակմամբ կամ ինչ-որ առեւտրային գործարքի արդյունքում) զբաղեցրած Արշավիր Գեւորգյանը կարճ ժամանակամիջոցում Սյունիքում ընկալվեց իբրեւ Վահե Հակոբյանի անձնական գործիք:

Աշխատանքային օրը, որպես կանոն, նա սկսում էր Վահե Հակոբյանի կաբինետից եւ ավարտում այնտեղ, եթե, իհարկե, Վահեն բարեհաճում էր այցելել աշխատանքի:

Սյունիքում ավազակապետի «պատվանուն» վաստակած Վահե Հակոբյանի անմիջական հանձնարարությամբ մարզի ոստիկանապետը (պետության անունից) պայքար սկսեց մարզպետի անձնական հակառակորդների եւ ընդդիմախոսների դեմ, նույնիսկ քրեական գործեր հորինեց նրանց դեմ: Մարզի ոստիկանությունում որդեգրվեց այնպիսի գործելակերպ, որի մասին մեր ժամանակակիցները պատկերացում ունեին միայն գրքերից եւ վերագրվում էր հայտնի Բերիայի, Եժովի, Մուղդուսու օրերին:

Արշավիր Գեւորգյանն ընթացք չտվեց ս.թ. ապրիլյան օրերին Կապանում տեղի ունեցած մի քանի արտառոց դեպքերի, որոնք ուղղակիորեն առնչվում են Վահե ավազակապետին. նրա թիկնապահն էր ապտակել ցույցին մասնակցող մի երեխայի, նրա հորդորով էր Զարուհի Տոնապետյան գաղութարարի թիկնազորի պետը Քաջարանից վարձկաններ բերել Կապան՝ ցուցարարներին ահաբեկելու համար, ինչի մասին նաեւ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդն է հաղորդում ներկայացրել հանրապետության պատկան մարմիններին:

Մոտ մեկուկես տարի Վահե Հակոբյանը՝ Քաջարանում բնավորված ավազակախբմի հետ, Սյունիքում բազմաթիվ հանցանքներ գործեց, բայց ոչ մի անգամ մարզի ոստիկանապետը քայլ չարեց նրան զսպելու կամ չափավորելու համար:

Մի խոսքով՝ մեկուկես տարվա ընթացքում Արշավիր Գեւորգյանն այնքան մեծ վնաս հասցրեց մարզի ոստիկանության հեղինակությանը, որ երկար ժամանակ է պահանջվելու իրավիճակը շտկելու, ոստիկանության հանդեպ մարդկանց ճաք տված հավատը վերականգնելու համար:

Հիմա մեզ՝ սյունեցիներիս, պարզագույն մեկ-երկու հարց է հետաքրքրում:

Նախ՝ մինչեւ ե՞րբ եք հանդուրժելու Արշավիր Գեւորգյանի պաշտոնավարումը Սյունիքի ոստիկանապետի պաշտոնում:

Սյունեցիների տրորված արժանապատվությունը վերականգնելու համար, գոնե ուշացումով, կարո՞ղ ենք իմանալ Արշավիր Գեւորգյանին Սյունիքի ոստիկանապետ նշանակելու իրական հանգամանքները եւ դրդապատճառները: Իրո՞ք նրան այստեղ է բերել Վահե ավազակապետը, իրո՞ք նրան ոստիկանապետ են նշանակել Վլադիմիրի Գասպարյանի բեռնատարներին Քաջարանում աշխատանք տալու դիմաց:

Արդյո՞ք չպիտի ուսումնասիրվի Արշավիր Գեւորգյանի սյունիքյան գործունեությունը, Վահե Հակոբյանի չարագործություններին նրա առնչակցությունը:

Հարգելի պարոն ոստիկանապետ

Արշավիր Գեւորգյանը մեկուկես տարվա ընթացքում Սյունիքում (իր գործունեությամբ եւ անգործունակությամբ) աներեւակայելի մեծ վնաս է պատճառել հայոց պետականության սուրբ գաղափարին, մեր ոստիկանության բարի համբավին:

Նրա պաշտոնավարման ամեն մի օրվա երկարաձգմամբ խորանում է այն վիհը, որ Վահե Հակոբյանը, իշխանական լծակների եւ քաջարանյան փողերի օգտագործմամբ, կառուցել է սյունեցիների ու հայոց պետականության միջեւ:

Հարգանքով

Սամվել Ալեքսանյան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12