Մշակույթի նախարարության հնարավոր կրճատումը լրջագույն խնդիրներ կառաջացնի. հուշարձանագետ

26.12.2018 15:12
1108

Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ մշակույթի նախարարության հնարավոր օպտիմալացմանը և շեշտեց, որ նախարարությունը երկրի ողնաշարը պահող կառույց է, և դրա կրճատումը  լրջագույն խնդիր է:  «Հույս ունեմ, որ բանականությունը պետք է հաղթանակի, և այդ կառույցը պետք է հզորանա»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով` անկախ պետականության օրոք ցանկացած փոփոխություն պետք է մեկ նպատակ ունենա` ավելի հզորացնել կադրային կառույցները:

«Մենք շրջապատված ենք այնպիսի պետություններով, որոնցից միայն մեկի հետ ենք բարիդրացիական հարաբերությունների մեջ: Իրապես մեր երեք հարևանների հետ էլ մշակութային դաշտում խնդիրներ ունենք: Երկուսը` Ադրբեջանն ու Թուրքիան տասնամյակներ շարունակ բացահայտ վանդալային գործողություններով են զբաղված պետական մակարդակով և բանակի ուժի գործադրմամբ»,-ասաց նա:

Կարապետյանի խոսքով` Խորհրդային Միությունում հուշարձաների պահպանության և օգտագործման  գլխավոր վարչությունը նախարարների խորհրդին առընթեր կառույց էր և բարձր կարգավիճակ ուներ, և դա այն ժամանակ, երբ անկախ պետականություն չունեինք:

«1991 թվականին դարձանք անկախ, բայց հանկարծ երկրի ողնաշարը պահող  կառույցն իջեցվեց գործակալության մակարդակի. սա անտրամաբանական է: Այս անդեմ վիճակը մեզ վնասում է: Հույս ունեմ, որ մեր ողնաշարը կշտկվի»,-եզրափակեց Կարապետյանը:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40