ՔՊ մի շարք առանցքային դեմքեր նոր ցուցակում չեն լինի. ովքեր են առաջին 15 համարները

25.05.2021 17:14
1154

Թեեւ նախընտրական ցուցակներում ամեն րոպե փոփոխություններ ու շտկումներ են արվում վերջնական հրապարակումից եւ ԿԸՀ դրանք փոխանցելուց առաջ, սակայն որոշակի պատկեր արդեն, այնուամենայնիվ, կա: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում այս անգամ չեն լինելու գործող իշխանության մի շարք առանցքային դեմքեր:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա ընտրություններում ՔՊ ցուցակում չի լինի, օրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Թե որն է պատճառը, մեզ չհաջողվեց պարզել: Նրա մամուլի խոսնակը խոստացավ ճշտել, սակայն այդպես էլ չպատասխանեց:

Ցուցակում չի լինելու նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Մարությանի մամուլի խոսնակն առաջարկեց լուրի իսկությունը ճշտել կուսակցությունից: Կուսակցությունում, սակայն, ցուցակի մասին տեղեկություններ իմանալու համար առաջարկում են սպասել եւս մեկ-երկու օր: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններում իշխող կուսակցության ցուցակում չեն ընդգրկվելու նաեւ գործող պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Սիփան Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է ցուցակում ընդգրկվողներին, ապա համակարգելով այդ մասով մեր ունեցած տեղեկությունները՝ կարելի է ասել, որ իշխող ուժի առաջին մեկուկես տասնյակը որոշակի տեղափոխություններով կունենա մոտավորապես այս տեսքը.

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Արարատ Միրզոյան
  3. Լիլիթ Մակունց
  4. Սուրեն Պապիկյան
  5. Խաչատուր Սուքիասյան
  6. Լենա Նազարյան
  7. Ալեն Սիմոնյան
  8. Արայիկ Հարությունյան
  9. Արփի Դավոյան
  10. Արսեն Թորոսյան
  11. Ռուբեն Ռուբինյան
  12. Մարիա Կարապետյան
  13. Ռոմանոս Պետրոսյան
  14. Գուրգեն Արսենյան
  15. Անահիտ Ավանեսյան

«Իմ քայլը» դաշինքի գործող պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցակը կհրապարակվի մայիսի 26-ին, եւ բոլոր մանրամասներին այդ օրը կտեղեկանանք: «Որոշ նորություններ կունենանք, նոր անձինք կներգրավվեն թիմում, ու ես կարծում եմ, որ, այո՛, այդ թիմը ընտրություններում ընդունակ է հաղթանակի: Մենք տեսնում ենք, որ հարցումները, հետազոտությունները, որ սոցիոլոգները անում են հիմա, դրանք մեզ լավատես լինելու բոլոր հիմքերը տալիս են»,- ասաց Ենգիբարյանը:

Այլ քաղաքական որեւէ ուժ մինչ այս պահը ցուցակ չի հրապարակել: Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի արտահերթ նիստը, կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու, ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նախօրեին կուսակցության երրորդ՝ արտահերթ համագումարի ընթացքում հայտարարվել էր նաեւ, որ ԼՀԿ-ն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով: Թե ովքեր են լինելու ԼՀԿ-ի ցուցակում, դեռեւս հայտնի չէ:

Խորհրդարանական երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակի առաջին եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը։ Այլ մանրամասներ դեռ չեն հրապարակվել:

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան մեկ տասնյակ քաղաքական ուժ։

Բացի վերը նշվածներից՝ նման հայտարարություններով են հանդես եկել «Հայաստան» դաշինքը՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ի ու Արթուր Վանեցյանի «Հայրենիքի» միավորմամբ, ՀԱԿ-ը՝ առաջին նախագահի գլխավորությամբ, «Քաղաքացու որոշումը», «Արդար Հայաստանը», «Ինքնիշխան Հայաստանը», «Ազգային ժողովրդավարական բեւեռը» եւ այլն։ Երեկ լրագրողների հետ զրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը եւս վստահեցրեց, որ վերջնական որոշում ունի՝ մասնակցելու հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Թե որ ուժի հետ է մասնակցելու, Բաբայանը չմանրամասնեց: Ասաց, որ հայտարարություն կտարածեն իր անունից:

armtimes.com

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08