Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ ի պաշտպանություն Գարո Փայլանի

24.01.2019 20:22
1163

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Մեջլիսի պատգամավոր Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացի մասին՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ Այս մասին տեղեկանում ենք Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:

«Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են և «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես ասել է.

«Հարգելի գործընկերներ

Ես այսօր ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում ՝ Լեյլա Գյուվենի Էրթուգլու Քուրքչուի, Սելահաթին Դեմիրթաշի դեմ: Թուրքիայում Դիարբեքիր քաղաքի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ 8 պատգամավորի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, որոնց թվում է նաեւ հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։ Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ստացվել նաև Թուրքիայի նախագահի նստավայրից։ Հերթական անգամ գործի է դրվել Թուրքիայի քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածը, որով այդ երկրում լռեցնում և բանտերն են նետում այլախոհներին, լրագրողներին, ընդդիմախոսներին։

Այս խայտառակ հոդվածով ժամանակին քրեական գործ հարուցվեց թուրքահայ հայտնի մտավորական եւ լրագրող Հրանտ Դինքի հանդեպ, ով սպանվեց միայն նրա համար, որ հայ էր։ «Թյուրքականությունը վիրավորելու» անհեթեթ հոդվածով նաև բազմաթիվ թուրք մտավորականների հանդեպ են հարուցվել կեղծ քրեական գործեր։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, Եվրոպական խորհրդարանն ու մեր Վեհաժողովը բազմաթիվ անգամներ անդրադարձել են միջնադարյան ինկվիզիցիային բնորոշ այդ հոդվածին, սակայն թուրքական քաղաքական էլիտան մնաց անդրդվելի։ Եվ, հարգելի գործընկերներ, ի՞նչ է ասել Գարո Փայլանը, որ Էրդողանն ու թուրքական արդարադատությունը ընկալել են որպես թուրք ազգությանը վիրավորանք։

Իսկ Գարո Փայլանն ընդամենը ներկայացրել է Դիարբեքիր քաղաքում տիրող իրավիճակն ու ասել՝ «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»։ Ընդամենը սա։ Հիմա, հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել, փաստի պարզ արձանագրումը ինչպե՞ս կարող է նսեմացնել թուրք ազգին և Թուրքիային։

Բայց, պարզվում է, Էրդողանը որոշել է, որ թուրք ազգն ու համայն Թուրքիան Փայլանի այս նախադասությունից մեծապես նվաստացած ու անարգված են և պահանջում է պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից։
Հարգելի գործընկերներ, 21-դարում, երբ թվում էր, թե միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են, մենք տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիայում փորձում լռեցնել ազատ խոսքն ու ազատ միտքը։ Թուրքիան ԵԽ անդամ է և ես դիմում եմ, ես խնդրում եմ, ոչ, ես պահանջում եմ մեր Վեհաժողովից թույլ չտալ, որ Գարո Փայլանի և մնացյալ քաղաքական գործիչների հանդեպ տեղի ունենան հակաիրավական գործողություններ և պահանջել Թուրքիայից հրաժարվել խայտառակ 301 հոդվածից, որով Թուրքիայում ամեն օր ու ժամ լռեցվում է ազատ խոսքը, ազատ միտքն ու այլակարծությունը»։

shantnews.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34