«Սյունիք» թիմը` ԱԺ գավաթակիր

17.11.2013 01:44
1879

Կապանցի չորրորդից վեցերորդ դասարանցի մի խումբ դպրոցականներ Վանաձորից վերադարձան մի տպավորիչ գավաթով: Հոկտեմբերի 25-26-ին անցկացվեց «Ազգային ժողովի գավաթի» հանրապետական եզրափակիչ փուլի խաղարկությունը, որին ներկա էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, կրթության, մշակույթի եւ սպորտի գործիչներ: Մրցասպարեզ էր մտել հանրապետության մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 12 թիմ: Մեր մարզի «Սյունիք» հավաքականը ներկայացնում էր Կապանի N3 հիմնական դպրոցի չորրորդ, N5 հիմնական դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանների աշակերտներից կազմված ընտրանին (մարզիչ-ուսուցիչներ` Քրիստափոր Գաբրիելյան, Արտյոմ Պողոսյան, Անուշ Ալթունյան): Մինչ հանրապետական եզրափակիչ փուլին հասնելը` նշված թիմերը, ովքեր հանդես եկան երկուական տղա եւ աղջիկ կազմով, հաղթող էին ճանաչվել ներդպրոցական, համայնքային, մարզային փուլերում: Իսկ հանրապետական փուլում կապանցի պատանի մարզիկները մրցեցին վեց մրցաձեւից` մրցութային առաջին օրը 60մ վազք, հեռացատկ, գնդակի նետում, ձգումներ, երկրորդ օրը` 500մ վազք եւ փոխանցումավազք (4X25մ): «Սյունիք» թիմը զգալիորեն առաջ անցավ հետապնդողից` Կոտայքի մարզի հավաքականից` տուն բերելով պատվավոր գավաթը: Կապանցի մարզիկներից տպավորիչ արդյունքի հասավ Մարիետա Մինասյանը` հեռացատկի հատվածում ցույց տալով 4մ 21սմ արդյունք:

Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց «Սյունիք» թիմի ղեկավար, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վովա Այվազյանը, գավաթից զատ «Սյունիք» թիմի անդամներն արժանացան պատվոգրերի, նրանց հանձնվեց մարզազգեստ, իսկ նրանց դպրոցներին` տարբեր տեսակի խաղագնդակներ:

Ասվածին մնում է ավելացնել, որ կապանցի դպրոցականների հաղթանակը բնավ պատահական չէր: «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունում անցյալ տարի Սյունիքի թիմը գրավել էր երրորդ տեղը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40