Զախարովան համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերին

14.06.2024 12:47
696

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներին:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Հունիսի 13-ի հայտարարության մեջ ասվում է. «Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։ Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ և քննություն իրականացնել բոլոր այն միջադեպերով, որոնց ընթացքում տեղ են գտել ընթացակարգերի հնարավոր խախտումներ, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների հետ կապված»:

Մինչդեռ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան մայիսի 2-ի հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Մենք կանգնած ենք Վրաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ձայնը լսելի լինելու նրանց իրավունքին։ Մենք դատապարտում ենք բռնությունը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Խաղաղ հավաքների և խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, և մենք կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ խաղաղ ցուցարարներին շարունակել օգտվել իրենց խոսքի ազատության իրավունքից»:

Երկու երկրներներում տեղի ունեցող բաղոքի ցույցերի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշումը Զախարովան մեկնաբանել է այսպես.  «Ահա և ամբողջ ժողովրդավարությունը: Մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից կազմակերպած անկարգություններին: Սա հստակ պատկերն է «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի», որտեղ ԱՄՆ-ն ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34