Ինգա Փարսադանյանը՝ միջազգային կարգի մրցավար

18.12.2025 15:24
745

Արդեն ավանդույթ է դարձել, որ միջազգային մրցումներից Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության սաները վերադառնում են մրցանակներով: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ: 2025 թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը մարզադպրոցի վեց սանուհի մասնակցեց Դուբայում անցկացված UAE CHALLENGE CUP միջազգային մրցաշարին: Այն բավականին ներկայացուցչական կազմ ուներ՝ ավելի քան 900 մասնակից: Մարզիչ Ինգա Փարսադանյանի հավաստմամբ՝ սա իրենց մասնակցած` բարձր կարգ ունեցող մրցումներից մեկն էր, և իր սանուհիները հուսախաբ չեն արել, բոլորն էլ կանգնեցին պատվո պատվանդանին՝ Մարիա Նազարյանը դարձավ հաղթող, Եվա Գևորգյանն արժանացավ արծաթե մեդալի, իսկ Էդիտա Սաղաթելյանը, Մալենա Գրիգորյանը, Անի Պետրոսյանը և Մարիամ Ստեփանյանը դարձան երրորդ մրցանակակիրներ:

Մրցումներին մասնակցելուց զատ՝ քաջարանցի մարզուհիները մասնակցել են վարպետաց դասերի, ինչը կարևոր նախապայման է մարզական վարպետությունը կատարելագործելու ճանապարհին: Այս անգամ մրցումներին մասնակցեցին մարզուհիների ծնողների միջոցներով, ինչի համար մարզիչն իր երախտագիտությունը հայտնեց:

Լինելով մարզադպրոցում՝ ևս մի անչափ լավ լուր իմացանք: Մարզադպրոցի հիմնադիր տնօրեն Մերուժան Աթայանը հայտնեց, որ մարզիչ Ինգա Փարսադանյանը, հաջողությամբ հանձնելով նորմատիվները, արժանացել է միջազգային կարգի մրցավարի կոչման, ինչի առիթով շնորհավորում ենք և մաղթում նոր հաջողություններ: Քանզի նրա՝ մարզչի պարտականությանն ավելանում է միջազգային մրցումներ սպասարկելու պարտականությունը:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40