Սյունիքի 7-րդ մարզպետ Կարեն Համբարձումյանը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու «Իմ քայլը» դաշինքից

18.11.2018 18:14
1959

    2018թ. հունիսի 8-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Կարեն Համբարձումյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունում առաջադրվել է պատգամավորության թեկնածու «Իմ քայլը» դաշինքից:

    Կարեն Համբարձումյանը Սիսիանի տարածաշրջանից առաջադրված միակ թեկնածուն է հեղափոխական այդ ուժի կողմից եւ հնարավորություն ունի ընտրվելու պատգամավոր՝ հայոց խորհրդարանում արժանապատվորեն ներկայացնելու Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ընտրողների շահերը:

    Նախընտրական քարոզչության մեկնարկից առաջ զրուցեցինք Կարեն Համբարձումյանի հետ՝ փորձելով պարզել այս փուլում մեզ հետաքրքրող մի քանի հարց:

    ***

    -Պարոն Համբարձումյան, ոչ վաղ անցյալում գործադիր իշխանությունում էիք եւ, կարծեք, բարեհաջող կատարում էիք Ձեր պարտականությունները: Հիմա էլ հավակնում եք ընդգրկվել հանրապետության օրենսդիր մարմնում:

    Ինչո՞ւ նման շրջադարձ, ո՞ւմ մտահղացումն էր դա:

    -Նախ՝ շնորհակալ եմ գործունեությանս տված նման գնահատականի համար:

    Իսկ թե ինչու առաջադրվեցի պատգամավորության թեկնածու… Անկեղծ լինեմ, ստացել եմ առաջարկություն, որն  ընդունել եմ սիրով ու պատասխանատվության գիտակցումով:

    Ընդունել եմ՝ տեսնելով «Իմ քայլը» դաշինքի, հեղափոխական այդ ուժի ձգտումը՝ հանրապետությունում կատարելու համակարգային փոփոխություններ, երկիրը դուրս բերելու զարգացման նոր ուղի:

    Ընդգրկվելով օրենսդիր մարմնում (եթե, իհարկե, ընտրողն ինձ օժտի  վստահության մանդատով)՝ կձգտեմ համեստ ներդրումս ունենալ երկրում իրականացվող արմատական վերափոխումներում եւ մինչեւ վերջ զորակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    -Որքանով հասկացանք, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները Դուք եւս հեղափոխություն եք կոչում ու տրամադրված եք՝ նպաստել հեղափոխությունը վերջնական հանգրվան հասցնելու գործին:

    - Ամեն մի իշխանության աղբյուր ժողովուրդն է:

    Հայ ժողովուրդն այս տարվա ապրիլ-մայիսին հեղափոխություն արեց հանրապետությունում՝ չհամակերպվելով ստեղծված վիճակի հետ:

    Հեղափոխական վերափոխումներ տեղի ունեցան հանրապետության գործադիր իշխանության հատկապես վերին օղակներում:

    Օրենսդիր մարմինն էլ, հետեւաբար, պետք է արտացոլի հանրության մեջ իշխող տրամադրությունները, քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը:

    Արմատական փոփոխություններ կարվեն դատական համակարգում, որն, ի վերջո, պետք է լինի անկախ եւ ոչ մեկի կողմից չուղղորդվող:

    Գնում եմ խորհրդարան՝ ծրագրային այդ խնդիրների լուծմանը մասնակցելու վճռականությամբ:

    - Քաղաքական վերադասավորումների հետեւանքով ս.թ. հոկտեմբերի 4-ին թողեցիք Սյունիքի մարզպետի պաշտոնը:

    Փաստորեն չորս ամիս գլխավորել եք Սյունիքի տարածքային իշխանությունը:

    Ի՞նչ տվեց Ձեզ այդ չորս ամիսը:

    - Ավելի ամրապնդվեց հպարտությունս, որ Սյունյաց աշխարհի զավակ եմ:

    Վերստին համոզվեցի, որ Սյունիքը Հայաստանի Հանրապետության ողնաշարն է, ինչպես եղել է դարեր շարունակ:

    Նորովի ճանաչեցի համերկրացիներիս:

    Ավելի ամբողջական դարձան պատկերացումներս տարածաշրջանի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:

    - Եվ ո՞րն եք համարում Ձեր ամենակարեւոր ծառայությունը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը վարելու ընթացքում:

    - Սյունիքի եւ սյոնեցու արժանապատվության վերականգնումն եմ համարել առաջնահերթ խնդիր, որին ձգտել եմ հասնել իմ գործողություններով:

    Սյունիքում համերաշխության վերականգնումն եմ կարեւորել:

    Ինձ համար չեն եղել մերոնքականներ եւ ոչ մերոնքականներ:

    Որեւէ հարցում անձնական հետաքրքրություններով եւ անձնական շահերով չեմ առաջնորդվել:

    Քինախնդրությունը, վրեժխնդրությունը, դավադրություններ հյուսելն ինձ համար մերժելի են եղել:

    - Իսկ ավելի կոնկրետ, առարկայական արդյունքներ…

    - Սիսիանի հիվանդանոցի փակումն օրակարգից հանվեց: Եվ պահպանվեց մոտ 150 աշխատատեղը, տարածաշրջանը շարունակեց ունենալ իր բժշկական կենտրոնը:

    Մոտ 420 մլն դրամ արժողությամբ ծրագրեր պատրաստեցինք, որոնք, ուր որ է, կենսագործման ուղեգիր պիտի ստանային:

    - Երեւի ափսոսում եք, որ թողել եք Սյունիքի մարզպետի պաշտոնը:

    - Չեմ ափսոսում, դա քաղաքական պաշտոն է, եւ ամեն պահի (երկրի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված) կարող է վստահվել մեկ այլ անձնավորության:

    Միաժամանակ՝  ափսոսալու, ցավ ապրելու պատճառներ  էլ կան:

    Նախ՝ բավականին շատ ծրագրեր ունեի՝ մարզի սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային խնդիրների լուծմանը միտված, որ մնացին անկատար:

    Այնուհետեւ՝ մարզում կային բազմաթիվ հեղիանակավոր մարդիկ, որոնց իրավունքները (մինչեւ իմ նշանակում) հանիրավի  ոտնահարվել էին, որոնց արժանապատվությունը վիրավորել էին ինչ-ինչ անձնական նկատառումներով: Եվ նրանք արդարացիորեն մարզպետի աջակցությունն էին ակնկալում: Իսկ ես չհասցրի նրանց ոտնահարված իրավունքները վերականգնել, ինչի համար ափսոսում եմ ու ցավ ապրում: Ի դեպ, խոսքն այնպիսի մասնագետների եւ կազմակերպիչների մասին է, որոնցից յուրաքնչյուրը պատիվ կբերեր հանրապետության ամեն մի մարզի:

    - Հիմա՝ Ձեր նախընտրական մարտավարությանն առնչվող հարց:

    Նախ՝ քարոզարշավի ընթացքում կհասցնե՞ք լինել Վայոց ձորի եւ Սյունիքի բոլոր բնակավայրերում:

    -Արտահերթ ընտրության համար համեմատաբար քիչ ժամանակ է հատկացվում: Եվ, բնականաբար, չեմ հասցնի լինել բոլոր բնակավայրերում, աշխատանքային կոլեկտիվներում, ինչի համար ակնկալում եմ ընտրողների ըմբռնումն ու ներողամտությունը:

    Բայց, այցելություններից զատ, կձգտեմ թիվ 12 ընտրատարածքի ընտրողների հետ շփվել, հաղորդակցվել այլ եղանակներով նույնպես: Ու հատկապես լրատվամիջոցներով…

    Կարեւոր մի հանգամանք եւս՝ օրվա բոլոր ժամերին հասանելի կլինեմ ընտրատարածքի ամեն մի ընտրողի, հեռախոսահամարս է՝ 098-06-08-08:

    - Հավանաբար նախընտրական շտաբեր ոչ բոլոր տարածաշրջաններում եւ ոչ բոլոր բնակավայրերում կունենաք, այդպե՞ս է:

    - Մոտակա մի քանի օրում այդ հարցում նույնպես որոշակիություն կլինի:

    Ասեմ նաեւ՝ ո՛չ նախընտրական հանդիպումների երթուղիների, ո՛չ նախընտրական շտաբերի աշխարհագրության որոշարկումն ինքնանպատակ լուծումներ չեն ենթադրում:

    Այդ ամենի նպատակն է՝ ճանաչելի դառնալ ընտրատարածքի բոլոր ընտրողների համար, ներկայացնել իմ պատկերացումներն օրենսդիր մարմնի մասին, պարզաբանել պատկերացումներս երկրի եւ հատկապես Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի  զարգացման վերաբերյալ:

    Եվ ես դա կհասցնեմ անել, ընտրողների համար որեւէ չպարզաբանված, անպատասխան մնացած հարց չեմ թողնի…

    - Ձեզ՝ հաջողություն:

    - Շնորհակալություն:

     

    Զրույցը՝ Աննա Ալեքսանյանի

     

     

     

    Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն

    15.03.2025 23:11

    Կայացավ Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ արտահերթ նիստը

    15.03.2025 23:05

    Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

    15.03.2025 16:31

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05

    Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

    14.03.2025 16:48