Նուբար Աֆեյանը CNN-ի եթերում խոսել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման և Ռուբեն Վարդանյանի անօրինական ձերբակալության մասին

02.11.2023 15:01
768

Ամերիկյան Moderna դեղագործական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը CNN-ի լրագրող Քրիստիան Ամանփուրի հետ զրույցում խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանն անդրադարձել է 2020 թ․-ին Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին, դրանից 2 տարի անց Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը և 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակմանը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, իսկ հայերը ստիպված եղան զանգվածային կերպով լքել իրենց պատմական հայրենիքը։

«Երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք լքում են իրենց հայրենի հողը, դա էթնիկ զտում է՝ դասական սահմանմամբ։ Եվ դա իմ կողմից տրված սահմանումը չէ։ Դա սահմանում է՝ տրված միջազգային փորձագետների մեծ մասի կողմից, որոնք բարձրաձայնել են այս մասին վերջին մեկ ամսվա ընթացքում՝ ասելով, որ այն, ինչ տեղի է ունենում, նախ՝ շրջափակումը, այնուհետև դրան հաջորդող իրադարձությունները, էթնիկ զտում են», - ասել է Աֆեյանը։

Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը Ադրբեջանի կողմից։

«Սա, իսկապես, չափազանց անձնական և ցավալի իրավիճակ է», - նշել է Աֆեյանը՝ հիշելով տարբեր մարդասիրական նախագծերում Ռուբեն վարդանյանի հետ իր 23 տարվա համատեղ աշխատանքի մասին, նաև ասելով, որ Ռուբեն Վարդանյանը պետնախարարի պաշտոնից հեռանալուց հետո էլ մնացել է Լեռնային Ղարաբաղում և տեղում մարդասիրական նախագծեր իրականացրել։

Moderna-ի ղեկավարը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված մեղադրանքներն անհիմն են, և հույս է հայտնել, որ միջազգային տերությունները ինչ-որ բան կձեռնարկեն ինչպես Ռուբեն Վարդանյանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի մյուս ձերբակալված պաշտոնյաների հարցով, քանի որ անգործությունը և անպատժելիությունը խրախուսում են նման անարդարությունները։

Խոսելով այս ամենի մասին ահազանգելու իր անձնական պատճառների մասին՝ Աֆեյանը հիշեցրել է, որ իր նախնիները մազապուրծ են եղել Օսմանյան կայսրության կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունից, իսկ իր ընտանիքը փախել է Լիբանանից քաղաքացիական պատերազմի ժամանակ։

COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծած ընկերության համահիմնադիրը հիշեցրել է վերջին 25 տարիներին Հայաստանում տարբեր ծրագրերում ներգրավված լինելու, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ստեղծելու մասին։ Աֆեյանի խոսքով՝ իրեն գոհացնում էր այն, որ Հայոց ցեղասպանությունից 1 դար անց հնարավորություն ուներ այդ նախագծի միջոցով օգնել ճնշումների ենթարկված տարբեր մարդկանց և այնպես անել, որ նման բան այլևս երբեք տեղի չունենա։

«Երբ աշխարհը մի կողմ կանգնած դիտում է անարդարությունները և ոչինչ չի անում, ապա ոչ միայն դժվար է հասնել արդարության, այլև դժվար է հասնել խաղաղության», - ասել է Նուբար Աֆեյանը։ 

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14