Սյունիքի խուլիգանների դաշինքը Քոչարյանի հետ ամենամեծ օգնությունն է Նիկոլ Փաշինյանին

11.05.2021 11:00
1668

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հայաստանի ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ) քարտուղար Գրիգոր Հարությունյանը

-Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում նախընտրական պայքարը, նոր դաշինքների ձևավորումը: Երեկ Ազատության հրապարակում հանրահավաք էր անցկացնում Ռոբերտ Քոչարյանը, որը 2008-ից չէր հանդուրժում ոչ մի հանրահավաք Ազատության հրապարակում:

 -Ես դրանից չեմ զարմանում: Ես չգիտեմ, թե ով ինչից դրդված էր գնացել այնտեղ, բայց այն, որ մոռացել են, թե այդ հրապարակում Ռոբերտ Քոչարյանն ինչ է արել նույն ժողովրդի նկատմամբ, որ մոռացել են 2013-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում ինչ է արել, այդքանից հետո կանգնել ու լսել այդ մարդուն պարզապես վիրավորական է մեր ազգի համար, մեր տղաների համար, որոնք ծեծվել, ջարդվել են այդ գիշեր:

-Բայց Ռոբերտ Քոչարյանին միասին ճանապարհ գնալու առաջարկ է անում նույն Լևոն Տեր-Պետրոսյանը:

-Անհասկանալի առաջարկություն էր ինձ համար և շատ ցավալի, որովհետև ես ինքս ակտիվ մասնակից եմ եղել այդ ժամանակ քաղաքական գործընթացներում: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին ամբողջ հանրապետությունում շրջել ենք, հանրահավաքներ է վարել ինքը: Ինձ համար մի տեսակ շոկային վիճակ է: Չգիտեմ՝ ինչ բացատրություն կա, ճիշտ կլինի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսի և բացատրի, թե ինչ է ուզում, ում հետ է ուզում ճամփա գնալ, այդ ավազակների հետ ուր է ուզում գնալ:

-Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները սոցիալական ցանցերում մեղադրում են Տեր-Պետրոսյանի այս մտքերը քննադատողներին՝ ասելով, որ դուք ոչինչ չեք հասկանում:

 -Ի՞նչ կա այդտեղ չհասկանալու։ Պարզ ասվել է ամեն ինչ, որ ուզում է այդ ավազակների հետ գնալ դաշինքի: Ի՞նչը չեն հասկանում: Այդ ավազակները Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներին, աջակիցներին ծեծում էին, ջարդում էին, լցնում էին բանտերը, ու հիմա այդ մարդու հետ ուզում են գնալ դաշինքի, որ ի՞նչ: Այդ մարդու ձեռքերը արյան մեջ թաթախված են առաջին իսկ օրվանից: Այդ մարդը Ղարաբաղին դուրս շպրտեց բանակցություններից, և այսօր դրա պտուղները մենք ճաշակում ենք: Այդ մարդու օրոք չկանխվեց Հոկտեմբերի 27-ը, որը ըստ ուսումնասիրությունների պարզ երևում է, որ համապատասխան ծառայությունները տեղյակ էին, որ այդպիսի բան պետք է լինի: Խորհրդարանական եզրակացությունն է տվել Հոկտեմբերի 27-ի հետ կապված, այդ անդամներից մեկը ես եմ եղել, և եկել ենք եզրակացության, որ իշխանություններն իրենց տեղում չեն եղել, որ եթե իրենց տեղում լինեին, Հոկտեմբերի 27-ը չէր լինի: Այդ մեղադրանքն ուղղված է օրվա իշխանություն Ռոբերտ Քոչարյանին և համապատասխան ծառայությունների ղեկավար Սերժ Սարգսյանին: Այս բոլորի մասին Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթներում սիրուն-սիրուն ասում էր, և ժողովուրդը համաձայն էր այդ գնահատականներին: Այսքանից հետո ասում է, եկեք այդ ավազակների հետ դաշինք կազմենք: Հիմա ասում են՝ դուք տողատակերը լավ չեք հասկացել: Ի՞նչ է ասել տողատակերում: Թող պարզ ասի, տողատակերով պետք չի խոսել: Ափսոսում եմ, որ ես հավատացել եմ իրեն:

-Ուժերի այն կոնֆիգուրացիան, որ այսօր ստեղծվել է, իշխանությանը լուրջ այլընտրանք ստեղծո՞ւմ է:

-Ես հիմա Մեղրիում եմ, շփվում եմ ժողովրդի հետ: Սյունիքին սպառնացող վտանգների մասին այդ շոուները, որ ստեղծում են, բացարձակապես մեր ժողովրդի վրա չի ազդում: Մարդիկ կային, որ ինչ-որ ձևով դժգոհ էին այսօրվա իշխանություններից, կամ հուսախաբ էին եղել, և հիմա իրենց այս քայլերով այդ մարդկանց մոբիլիզացրել են հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Մարդկանց հիշողությունը հո այդքան կարճ չի: Մամուլում բազմիցս գրվել է, և գնահատականներ են տրվել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, որ ենթադրենք, 7 մլրդ դոլար կարողության տեր է դարձել իր պաշտոնավարման ընթացքում: Հետո այդ միլիարդներով ֆռֆռում էր Աֆրիկայում: Որևէ նորմալ երկրում պետության ղեկավարը իր պաշտոնավարման շրջանում իրեն թույլ չէր տա գնալ ու վայրի կենդանիներ որսալ, հետները սելֆի անել: Այսօր ժողովուրդը մի տեսակ անհանգստություն է ապրում, որ այս մարդը նորից ուզում է գալ իշխանության, ու դաշնակցականներն էլ ընկել են նրա հետևից: Այն ՀՅԴ-ն, որն այս ամբողջ ժամանակաշրջանում ազգին այս վիճակին հասցնելու հիմնական մեղավորներից մեկն է: Մեկ է՝ ժողովուրդն իրենց չի ընունում, ժողովուրդն իրենց մերժել է և մերժելու է:

Ամենամեծ օգնությունը Նիկոլ Փաշինյանին այսօրվա էդ դաշինքներն են: Ե՛վ Վանեցյանի և ՀՀԿ-ի դաշինքը, և՛ Սյունիքի խուլիգանների դաշինքը Քոչարյանի հետ: Ես այդ բառից չեմ խուսափում, որովհետև իրենք իրենց պահվածքով ցույց տվեցին, որ պարզապես խուլիգաններ են: Եթերում նման հայհոյանքներ տալուն բացատրություն չունեմ, որովհետև Մեղրիի ժողովուրդը բավականին զուսպ, ինտելեկտով մարդիկ են: Այսքան ժամանակ մեղրեցիների կողմից նման դրսևորում չի տեսել: Ես չգիտեմ՝ ինչ էր դա, ոնց էին նախապատրաստել: Դրանք մեղրեցի չեն, չգիտեմ՝ ինչ էին: Այդ խուլիգանների հետ դաշինք են կապել: Եվ այսօր Քաջարանի կոմբինատը ստրկատիրական ժամանակաշրջաններին համապատասխան կառուցվածք ունի, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Քոչարյանն իր մասնակցությունն ունի իր կառավարման գործում։ Վահե Հակոբյանին, երբ Սերժ Սարգսյանը բերեց մարզպետ նշանակեց, ինքը ոչ մի անգամ ավտոմեքենայով Սյունիքով չի անցել, ուղղաթիռով գալիս էր Կապան, ուղղաթիռով վերադառնում էր Երևան։ Եվ այս ճանապարհները կառուցել է Փաշինյանը, իսկ թե ինչպես էին գնում-գալիս մարդիկ, ինքը ուղղակի թքած ուներ։ Ի՞նչ է նշանակում մարզային կուսակցություն, սա Քոչարյան Ռոբերտի տակտիկան է՝ բաժանիր, որ տիրես, Գյումրիում են կուսակցություն ստեղծում և այլն։ Քոչարյանը իրեն վոյին է համարում, բայց ինքը վոյին է միայն ժողովրդին ծեծելով և ջարդելով, և ինքը կիսատ գործեր ունի։ Էդ մոռացել են, թե ոնց էր ուզում Մեղրին փոխանակի Լաչինի հետ, ինքը Ղարաբաղը բանակցություններից դուրս թողեց, քրեաօլիգարխիկ համակարգ ստեղծեց, այն օրն էլ թվարկում էր, թե ինչ  հանցագործություններ են եղել 2-3 տարիներին։ Թող ինքը թվարկի, թե իր պաշտոնավարման ընթացքում որքան քաղաքական սպանություններ են ունեցել, ինչքան գործարաններ են օտարել։ Մեկը չկա հարցնի՝ դու էդ ռուսական «Սիստեմայի» տնօրենների խորհրդում ինչ դերակատարություն ունես, ո՞վ ես դու «Սիստեմայում»։ Հիմա գիտեմ՝ նա ասելու է՝ ես այդ խորհրդում շատ բարձր աշխատավարձ էի ստանում, որպեսզի գնայի Աֆրիկայում առյուծներ խփել։ Մեր ամբողջ ստրատեգիական նշանակության ձեռնարկությունները ոչ թե վաճառել ես, այլ նվիրել ես, ի՞նչ է մնացել Հայաստանում նվիրելու, Մեղրի՞ն, գալիս է Մեղրին նվիրի։ Սյունեցիները թող լավ հասկանան, որ նա կիսատ գործեր ունի, գալիս է վերջացնի։ Նրա՝ այս բոլոր տարիների գործողությունները եղել են թրքամետ, ադրբեջանամետ քաղաքականություն։

Հոկտեմբերի 27-ին ինչ էր խոսում Ռոբերտ Քոչարյանը Նաիրի Հունանյանի հետ։ Եվ ինչո՞ւ դա չի ձայնագրվել, կամ ձայնագրվել, բայց չի լուսաբանվել։ Եվ բացառվում է աշխարհում մի դեպք, երբ ահաբեկիչների հետ բանակցությունները չեն ձայնագրվում։ Նախ Ռոբերտ Քոչարյանը այս հարցերի պատասխանները թող տա, հետո նոր ցանկություն հայտնի մտնել քաղաքականություն։ Իր ամբողջ գործունեությամբ նա հակահայկական, հակապետական քաղաքականություն է վարել և ըստ երևույթին ունի կիսատ գործեր, եկել է կիսատ թողածը շարունակելու։ Իր ամբողջ գործունեության ընթացքում նա վենդետա է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ՝ Պողոս Պողոսյան և մյուսներ:

1in.am

Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին

05.12.2025 21:56

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39