Սյունիքի մարզային փրկարար վարչությունը` արտակարգ դրության պայմաններում

13.04.2020 13:05
1716

Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ի՞նչ ռիթմով է աշխատում, ի՞նչ նոր գործառույթներ ունի ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը։

Այս հարցերի պատասխանն իմանալու նպատակով եղանք Սյունիքի փրկարարական վարչությունում։

- Մեր գերնպատակն է` անձնակազմը մարտական լինի, այս նեղ վիճակում կտապալվենք, եթե մեզնից մեկը հիվանդանա, եթե մեր մեջ վարակված մեկը լինի, բոլորս պիտի մեկուսացվենք, - զրույցի սկզբում ասաց ԱԻՆ Սյունիքի  փրկարարական վարչության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Հարությունյանը։

Ի դեպ, նա երկարամյա ծառայությունից հետո թոշակի էր անցել, բայց հետ է կանչվել (26 տարի աշխատել է համակարգում, մոտ 15 տարի` վարչության տնօրեն)։

Ա. Հարությունյանի փոխանցմամբ` մասնաճյուղը տարեց աշխատակիցներ չունի (այսպես ասած` կրիտիկական տարիքի), իրենք լիարժեք աշխատում են, օրվա հերթափոխի աշխատակիցների ջերմությունը հերթապահության ընթացքում երեք անգամ ստուգվում է։ Այս համատեքստում նշում է, որ Սիսիանի աշխատակիցներից մեկը զանգել եւ տեղեկացրել է, որ 37.2 աստիճան ջերմություն ունի։ Հորդորել ենք անհապաղ դիմել բժշկի…

Կորոնավիրուսի տարածման հետ կապված` տեղեկանում ենք, որ մասնաճյուղի աշխատակիցներն ախտահանումներ են կատարում մարզկենտրոնի խոշոր առեւտրի կենտրոններում, շուկայում, այնտեղ, որտեղ գնումներ անելու համար լինում են մարդիկ։ Այս գործընթացն իրենց գործառույթների մեջ չի մտնում, դա անում են քաղաքին օգտակար լինելու մղումով։ Յուրաքանչյուր կանչին մասնաճյուղի աշխատակիցները ներկայանում են անհատական պաշտպանիչ միջոցներով` պահպանելով սանիտարական հիգիենայի կանոնները։ Նաեւ մասնաճյուղի 20 հրշեջ-փրկարար` ոստիկանության աշխատակիցների հետ, հերթապահություն է անում, նրանք հիմնականում բացատրական աշխատանք են տանում բնակչության շրջանում։

Լինելով մասնաճյուղում` նաեւ հետաքրքրվեցինք այս տարվա առաջին եռամսյակում տեղի ունեցած արտակարգ դեպքերի վիճակագրությամբ։ Զրուցակիցս փոխանցեց, որ մարդածին պատահարների թիվն էականորեն նվազել է։ Բնական է` մարդկանց ջախջախիչ մեծամասնությունը մեկուսացել է տներում։ Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է 213 արտակարգ դեպք, ճանապարհատրանսպորտային պատահարների դինամիկան հետեւյալ պատկերն ունի` հունվարին ` 7, փետրվարին` 8, մարտին` 8 դեպք։ Հրդեհների առումով որոշակի աճ է գրանցվել։ Ի դեպ, հրդեհներ լինում են գարնան-գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, երբ ոմանք կրակի են տալիս իրենց այգիների ու բանջարանոցների, նաեւ ցանքատարածությունների չոր խոտն ու մացառները։ Երբեմն կրակն աչքաթող անելով, հրդեհը մեծ ծավալներ է ընդունում, եւ գործին միջամտում են մասնաճյուղի հրշեջ-փրկարարները։

Մեր զրույցի նախորդ օրը տխուր վերջաբանով պատահար էր եղել. փակ դուռ են բացել, դռան թակոցներին չէին արձագանքում, մի դեպքում հիսունն անց տղամարդու դիակ են հայտնաբերել, մյուս դեպքում չարձագանքողն անկողնային հիվանդ միայնակ մարդ էր, ում օգնություն է ցուցաբերվել։

Ա. Հարությունյանի հետ մեր զրույցը շատ երկար չտեւեց, շուտով տեսակոնֆերանս պիտի սկսվեր։ Սա եւս կորոնավիրուսի հետեւանքով պայմանավորված երեւույթ է` ինչպես հեռավար ուսուցումն ուսումնական գործընթացում։

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24