Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանին՝ Դատախազության  աշխատողների մասնագիտական օրվա առիթով

01.07.2024 11:08
2206

Հարգելի պարոն Պողոսյան

Հուլիսի 1-ը մեզանում նշվում է որպես Դատախազության աշխատողների մասնագիտական օր։

Այդ կապակցությամբ՝ մեր խմբագրակազմի և մեր պարբերականի հետևորդների ու ընթերցողների անունից, շնորհավորում ենք Ձեզ և մարզի դատախազության աշխատակիցներին, մաղթում հաջողություններ՝ հայոց պետականության ու Սյունիքի բնակչության շահերի պաշտպանության գործում։

Դատախազությունը պետական այն մարմինն է, որն իր ամենօրյա գործունեությամբ առնչվում է հանրության ցավերին ու մտահոգություններին, հասարակության ընթացքի ամենաբարդ խնդիրներին։ Այդ իսկ պատճառով կարող է և ոչ միանշանակ ընդունվել հանրապետության դատախազական ամբողջ համակարգի գործունեությունը, ինչը բնական պիտի համարել։

Միևնույն ժամանակ՝ այդ ամենի համապատկերի վրա տեսանելի են այն գործելակերպը, սկզբունքները, որոնք առկա են Սյունիքի մարզի դատախազության վարքագծում՝ 2022 թ․ ապրիլից ի վեր, երբ ստանձնեցիք պետական այդ կառույցի ղեկավարումը։

Ձեզ հաջողվեց բազմաթիվ արատավոր երևույթներ մերժել ու թողնել անցյալում, ինչը գնահատելի է։ Խոսքը մասնավորապես գործող օրենքների կիրառման հարցում անձնավորված մոտեցումների ու բազմակի ստանդարտների մասին է, որոնք մի քանի տարի շարունակ մարզի դատախազության գործունեության հիմնական բնորոշիչներն էին։ Խոսքը պատվերով գործեր հորինելու մասին է, որը մեծ հարված էր հասցնում պետության ու պետականության հանդեպ մարդկանց հավատին։

Չենք կարծում, որ պատվերով գործեր սարքելու մոլուցքը վերջնականապես լքել է մեր տեղի որոշ վայ–վայ գործիչներին։ Սակայն, լավ ճանաչելով Ձեզ, քաջատեղյակ լինելով Ձեր անցած ճանապարհին ու մասնագիտական բարձր որակավորմանը, համոզված ենք՝ Ձեզ համար օրինականության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունն անսակարկելի սկզբունք և արժեք են։

Այդ ամենի շնորհիվ է (մարզի բնակչության ամենատարբեր խավերից ստացվող արձագանքները նկատի ունենալով), որ Ձեր երկամյա գործունեությամբ էականորեն մեծացել է վստահությունը մարզի դատախազության հանդեպ։

Հարգելի պարոն Պողոսյան

Պատմական ու բախտորոշ ժամանակ է բաժին ընկել մեր սերնդին․ Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, բազմաթիվ հարցերի վերաբերյալ առկա անորոշությունն այդ են վկայում։

Սյունեցիներիս մտահոգություններն ու անհանգստությունները որոշ չափով կնվազեն, եթե մարզի դատախազությունը՝ Ձեր որդեգրած գործելաոճին և սկզբունքներին համահունչ, այսուհետ նույնպես ըստ պատշաճի պաշտպանի մարզի բնակիչների իրավունքները․ ի վերջո պետական շահի պաշտպանության անկյունաքարը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է։

ՀՀ Սահմանադրությունից և գործող օրենքներից բխող այդ մոտեցումն ու գործելաոճն էլ ակնկալում ենք Ձեզանից և Ձեր գլխավորած կառույցից։

 

Սամվել Ալեքսանյան

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21