Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02
424

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները:

Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը հավասար ցուցանիշներով կիսել են Լոռու և Արարատի մարզի դատախազությունները:

Կայազորների զինվորական դատախազությունների պարագայում 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը, 2-րդը՝ Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունը, 3-րդը՝ Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված աշխատանքի գնահատման չափանիշները, ի թիվս այլնի, ներառում են՝

1.Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,

2․Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,

3.Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,

4.Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:

Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են նաև 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների տվյալները:

«Համաձայն այդ ցուցանիշների՝  2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի (շուրջ 833 միլիոն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 67.5%-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոն դրամի (շուրջ 562 միլիոն ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և հավելել, որ այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնելու հանրային պահանջն առավել, քան արդիական է, բացի այդ, Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսված է մինչև 2031 թվականը հանրությանը վերադարձնել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց: «Այս ցուցանիշին հասնելու համար ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ամենօրյա նվիրված աշխատանքը»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Կոլեգիայի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրակարգային այլ հարցերի, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգին, որը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի  ամենօրյա ուշադրության կենտրոնում:

 

ՀՀ գլխավոր դատախազություն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01