Սյունիքի մարզի շախմատիստների հաջող ելույթները Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարերում

30.07.2026 15:02
319

Սյունիքի մարզը ներկայացնող շախմատիստները հաջողությամբ հանդես եկան Վրաստանի Բաթումի և Փոթի քաղաքներում անցկացված միջազգային շախմատային մրցաշարերում՝ գրանցելով բարձր արդյունքներ։ 

Բաթումիում անցկացված «Batumi Municipality Cup 2026» միջազգային մրցաշարի Open B խմբում Արտյոմ Մանուկյանը (Ագարակ) դարձավ միանձնյա հաղթող՝ զբաղեցնելով  1-ին հորիզոնականը։

 Նույն մրցաշարում Գոռ Գրիգորյանը (Կապան) Open B խմբում բարելավեց իր վարկանիշը 121.2 կետով։

 Փոթիում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային (Blitz) շախմատի միջազգային մրցաշարում միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը (Կապան) դարձավ միանձնյա հաղթող՝ նվաճելով  1-ին հորիզոնականը։

 Փոթիում անցկացված «Nana Aleksandria Cup» շախմատի 19-րդ միջազգային մրցաշարում Սյունիքի մարզի ներկայացուցիչները գրանցեցին հետևյալ արդյունքները.

Աննա Գևորգյանը (Սիսիան)՝ E խմբում դարձավ միանձնյա հաղթող՝ զբաղեցնելով 1-ին հորիզոնականը։

Հովիկ Դավթյանը (Սիսիան)՝ մինչև 9 տարեկան պատանիների խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և պարգևատրվեց  մեդալով,  պատվոգրով և  սմարթ ժամացույցով։

 Մանվել Մանուչարյանը (Սիսիան)՝ D խմբում վաստակեց 6 միավոր և բարելավեց իր վարկանիշը 99.6 նիշով։

Ավետ Ավետիսյանը (Սիսիան)՝ մինչև 8 տարեկան պատանիների խմբում վաստակեց 6.5 միավոր։ Կիսելով 3–6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

 Նարեկ Խառատյանը (Սիսիան)՝ C խմբում վաստակեց 5.5 միավոր և բարելավեց իր վարկանիշը 36.4 նիշով։

Տրդատ Ադունցը(Գորիս)՝ մինչև 10 տարեկան պատանիների խմբում վաստակեց 6 միավոր։ Կիսելով 6–11-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը։

 Շնորհավորում ենք մեր բոլոր շախմատիստներին և նրանց մարզիչներին՝ մաղթելով նոր հաղթանակներ, բարձր նվաճումներ և հաջող մրցելույթներ միջազգային մրցահարթակներում։ 

Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Կապանի լեռնահարստացման կոմբինատ/ Kapan Mining and Processing Company և

Կապանի համայնքապետարանին՝ Վրաստանում ընթացող միջազգային մրցաշարերին մեր մարզիկների մասնակցությունն ապահովելու և նրանց աջակցելու համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40