«Սյունիքի մարզի տարվա մարդ» մրցույթի ոչ սովորական արդյունքը

21.12.2017 11:28
3150

2017 թ. նոյեմբերի 1-30-ը «Սյունյաց երկիր» թերթը փորձեց որոշարկել, թե մարզի բնակիչների կարծիքով ում կարող ենք հռչակել «Սյունիքի մարզի տարվա մարդ»:

Մոտ 27 հազար հոգի սահմանված կարգով մասնակցեց մրցույթ-քվեարկությանը:

Նրանց մեծ մասը յուրօրինակ կերպով արձագանքեց հայտարարված մրցույթին:

Առաջարկվեց «Սյունիքի մարզի տարվա մարդ» ճանաչել ոչ թե մեկ հոգու, ինչպես ընդունված է սովորաբար, այլ 2016թ. ապրիլյան պատերազմում նահատակված տասներեք սյունեցիներին:

Թերթի ընթերցողներից մեկն այսպես էր ձեւակերպել իր դիրքորոշումը, որն այս դեպքում կարելի է եւ ընդհանրացնել՝ «Թեեւ նրանք զոհվեցին 2016-ին, բայց իրենց սխրանքով ու հայրենասիրությամբ նորովի իմաստավորեցին 1980-ականների վերջին վերսկսված պայքարը, նաեւ 2016-ին հաջորդող տարիների մեր անցնելիք ճանապարհը, նոր լիցք հաղորդեցին հայոց նորանկախ երկու պետության հետագա կայացման եւ հզորացման ազգային մեր ձգտումներին. իսկ 2017-ն այդ առումով առաջին տարին էր: Ասել է թե՝ անցնող տարում իրենց ոգեղեն ներկայությամբ նրանք առաջնորդ եղան մեր ընթացքին»:

Խմբագրությունը ոչ միայն առանց վերապահումի ընդունում է այդ առաջարկությունը, այլեւ բարձր գնահատում մեր համերկրացիների քաղաքացիական դիրքորոշումը, որն այս դեպքում հայրենասիրության յուրօրինակ դրսեւորում է եւ հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվածների անմար հիշատակի հանդեպ խոնարհումի արտահայտություն:

Այս քվեարկությամբ Սյունիքի ժողովուրդը եւս մեկ անգամ փաստեց, որ մեր համերկրացի նահատակների անունները անջնջելի տառերով են գրված ոչ միայն մեր երկրամասի, ոչ միայն փոքր Սյունիքի, այլեւ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ:

Այս քվեարկությամբ սյունեցիները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Արցախյան նորօրյա հերոսամարտում մարտիրոսվածների հիշատակը միշտ արթուն է, որ նրանց օրինակին հետեւելու պատրաստակամությունը եղել ու կա Սյունիքում, եթե հակառակորդը կրկին ոտնձգություն կատարի Արցախի հանդեպ:

Այս քվեարկությունը վերստին ցույց տվեց, որ Սյունիքն այսօր էլ շարունակում է ամուր թիկունք մնալ Արցախին, ինչպես 1990-ականներին:

Այսպիսով՝ 2017 թվականի «Սյունիքի մարզի տարվա մարդ» խորհրդանշական կոչումը շնորհում ենք 2016 թվականի ապրիլյան պատերազմի սյունեցի տասներեք նահատակներին՝

 

 Մայիս Երջանիկի Միրզոյան

(Դարբաս համայնքի ղեկավար, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

 Արմեն Մինասի Բեգլարյան

(Ախլաթյան համայնքի ղեկավար, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 Սեդրակ Սերգեյի Ասրյան

(Դարբաս, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

 

Սերգեյ Գուրգենի Դանղյան

(Սիսիան, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

Դավիթ Բագրատի Սարգսյան

(Բալաք, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

Եղիշե Արտավազդի Նիկալյան

(Լծեն, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

 

 Էդուարդ Յուրիկի Ալեքսանյան

(Սիսիան, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

 Կարո Ծերունի Համբարձումյան

(Վաղատին, կամավորական, վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 18-ին)

 

 

 

 

 

Արմեն Արեգի Հովհաննիսյան

(Ծղուկ, կամավորական, վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել ապրիլի 7-ին)

 

 

 

 

Գագիկ Կոլյայի Փարսադանյան

(Կապան, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին)

 

 

 

 

 

 

 Արմեն Կառլենի Գասպարյան

(Կապան, կամավորական, զոհվել է 2016թ. ապրիլի 6-ին)

 

 

 

 

 

 Նորիկ Ժորայի Գասպարյան

(Կապան, ժամկետային զինծառայող, զոհվել է 2016թ. ապրիլի 2-ին)

 

 

 

 

Նարեկ Վարդանի Մկրտչյան

(Գորիսի տարածաշրջանի գյուղ Որոտան, ժամկետային զինծառայող, զոհվել է 2016թ. ապրիլի 3-ին)

 

 

 

Եվս մեկ անգամ խոնարհվում ենք նրանց անմահ հիշատակի առջեւ:

«Սյունյաց երկիր»

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22