Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին

31.07.2020 10:53
7166

Հարգելի պարոն մարզպետ
Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի N 150 շենքը շահագործման է հանձնվել մոտ 40 տարի առաջ՝ 1983 թվականին:
Շահագործման է հանձնվել առանց շրջակայքը բարեկարգելու:
Եվ մինչեւ այսօր ապրում ենք այդ պայմաններում:
Շենքի բակում գտնվում են մեքենայի 30-40 տնակներ, եւ օրական մի քանի անգամ մեքենաները ելումուտ են անում՝ մերձակայքն ու շենքի պատշգամբները պատելով փոշու ամպերով:
Նման պայմաններում երեխաները զրկված են իրենց իսկ շենքի բակում խաղալու, հանգստանալու, ազատ ժամանակն անցկացնելու հնարավորությունից:
Նման պայմաններում խոսք չի կարող լինել նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի մասին:
Խնդրո առարկա հարցով քանիցս դիմել ենք ե՛ւ Սյունիքի մարզպետարան, ե՛ւ Գորիսի համայնքապետարան: Ու ոչ մի արձագանք:
Միայն ընտրություններից առաջ են ինչ-որ մարդիկ գալիս ու ինչ-որ խոստումներ տալիս, բայց, որպես կանոն, նախընտրական խոստումները կատարելու համար չէ, որ տրվում են սովորաբար: Նման ճակատագիր են ունեցել նաեւ մեր բազմաբնակարան շենքի բնակիչներին բազմիցս տրված նախընտրական խոստումները:
Հիմա ստիպված ենք Ձեզ դիմել:
Պարոն մարզպետ, մեր շենքի բակը (մերձակայքը) շուտափույթ նորոգման եւ ասֆալտապատման կարիք ունի:
Տարածքը մեծ չէ եւ մեծ ներդրումներ չի պահանջում:
Պարզապես հարկավոր է հարգել այդ շենքում բնակվող մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը:
Ձեզ ենք դիմում հույսով:
Ակնկալում ենք, որ Դուք անձամբ կզբաղվեք այդ խնդրով եւ լուծում կտաք հարցին:


Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի N 150 շենքի բնակիչներ՝
Դիանա Հարությունյան
Սոնա Նավասարդյան
Հայկուհի Պետրոսյան
Սերյոժա Նուրիջանյան
Իզաբելա Արզումանյան
Կամո Ղազարյան
26 հուլիսի 2020 թ.

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02