Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ

08.03.2021 11:27
5320

Սիրելի՛ կանայք, մայրեր, դուստրեր ու քույրեր
Հետպատերազմյան Հայաստանում բոլոր տոների խորհուրդն է փոխվել, ու գիտեմ, որ գարունն ու զարթոնքը խորհրդանշող Մարտի 8-ը ևս այս տարի ձեզ համար այլ երանգ ունի․․․
Մեր հայրենիքը վերքեր ունի, իսկ դրանց ցավն ամենից առաջ ու ամենից շատ կանայք են զգում ու ապրում։
Այդուհանդերձ, չենք կարող մոռանալ, որ այսօր ձեր տոնն է ու եթե մշտապես մեծարում ու գնահատում ենք ձեզ, դժվարին ժամանակներում, առավելևս, չենք կարող անտեսել օրը։
Ուրեմն, Մարտի 8-ի առիթով պարտավոր ենք ասել, որ շնորհակալ ենք հայ կնոջը, որ հենց այսպիսին է՝ հոգատար և ուժեղ, քնքուշ ու զորավոր, նվիրված՝ թե՛ ընտանիքին, թե՛ հայրենիքին, թե՛ այն աշխատանքին, որ ստանձնում է։ Ամենաօրհասական օրերին էլ եղել ու մնում եք մեր կողքին, տալիս հույս ու կորով, լինում նեցուկ և աջակից, ապացուցում, որ արժանի եք անվերապահ սիրո ու հարգանքի․ նման ժամանակահատվածներում ավելի է արժևորվում ու կարևորվում ձեր դերը։
Այսօր, առաջին հերթին, իմ խոնարհումն ու զորակցությունը՝ այն հայ կանանց, որ իրենց որդիներից ու թոռներից, ամուսիններից ու եղբայրներից, հայրերից, սիրած տղաներից մարտիության շնորհավորանք չեն ստանալու․ հավերժ պարտք ենք ձեզ նրանց ջերմությունն ու ուշադրությունը, որ զոհաբերվեցին հանուն հայրենիքի ․․․
Շնորհակալությունս՝ այն կանանց ու աղջիկներին, որ պատերազմի ընթացքում ցույց տվեցին, որ բանակի համար կարևոր հենարան են թիկունքում, նաև նրանց, որ անմիջական մասնակիցը դարձան ռազմական գործողություններին՝ ամենատարբեր ճակատներում՝ ռազմի դաշտում, մարդասիրական աշխատանքներում, առողջապահական համակարգում, քարոզչական ոլորտում՝ աշխարհին մեր ճշմարտացիությունը հասցնելով։
Սիրելի՛ կանայք ու աղջիկներ, կյանքը շարունակվում է, վերքերը սպի կդառնան, կամոքվեն կամ ոչ, իսկ մենք նոր ճակատ ունենք՝ հարատևելու և ուժեղանալու, հայ մնալու ու երկիր պահելու, ուստի խնդրում եմ ձեզ այդ ճանապարհին կատարել ձեր կարևոր առաքելությունը՝ մեր մատաղ սերնդին ու այն սերնդին, որ դեռ պիտի գա, դաստիարակե՛ք, ոգեշնչե՛ք, մեծացրե՛ք ազգային ոգով, հայեցի արժեքներով՝ մեծ հայրենասիություն ներարկելով ու լինելով այդ ամենի օրինակը, իսկ դա ամենաամուր հիմքը կլինի մեր նպատակների համար։
Խաղաղություն, առողջություն, ջերմություն եմ մաղթում բոլորիդ։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40