Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի շնորհավորական ուղերձը` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2021 21:30
3713

Սիրելի՛ սյունեցիներ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

2020-ը ճանապարհեցինք դժվարին պայմաններում, ծանր տպավորություններով ու հույսով, որ եկող 2021-ը ավելի քիչ հոգսաշատ ու առավել հուսաբեր կլինի։

Սակայն գիտեմ, որ այս տարեվերջին եւս շատերիդ սրտերը լի են տխրությամբ, դեռ չենք թոթափել պատերազմի հետքերը, դեռ մեր տղաների վերադարձին սպասողներ կան, իսկ կորստի ցավը չի մեղմվել ու չի մեղմվելու։ 2021-ին հատկապես Սյունիքը նոր մարտահրավերների առջեւ կանգնեց․․․

Բայց հայրենիքը միակն է ու անփոխարինելի, մայրենի հողը՝ թանկ ու մենք՝ նրա զավակներս, պարտավոր ենք լինել ուժեղ, լավատես, միմյանց հանդուրժող ու ամենակարեւորը՝ միասնական․ սա է հաղթանակի բանալին։

Ցանկանում եմ, որ 2022 թվականին առավել բարի դառնանք իրար հանդեպ, անչափ սիրենք ու նվիրվենք Հայաստանին, սրանք են այն արժեքները, որոնք պիտի զարգացման, հաղթանակի ու հաջողության գրավական դառնան։

Մաղթում եմ, որ գալիք տարվա արշալույսները միմիայն խաղաղ պայմաններում ու բարի լուրերով բացվեն, որ զգանք մեզ անվտանգ ու զորեղ, շարժվենք լույսի եւ հույսի ճանապարհով։

Սրա համար ամեն օր ու ամեն վայրկյան անդուլ աշխատել է պետք՝ ամենքս մեր տեղում․ միայն այդ դեպքում իրավունք կունենանք ծրագրել ու երազել։

Գիտեմ, որ Նոր տարվան ամենից շատ սպասում ու ամանորյա հրաշքին հավատում են մեր մանուկները․ հենց նրանց համար պետք է կայացնենք տոնն ու արարենք՝ նրանց ուժեղ հայրենիք ժառանգելու նպատակի համար։

Սիրելի՛ սյունեցիներ, անգամ բարդ ու դժվարին անցնող տարում Սյունիքում շարունակել ենք նորոգել, կառուցել, զարգացում ապահովել տարբեր ոլորտներում, ու դա պետական տարբեր օղակների ու բոլորիդ համատեղ ջանքերի շնորհիվ է, Սյունիքի հանդեպ սիրո ու մեր հողին ամուր կանգնած լինելու ապացույցը։

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ վստահության, աջակցության, ներդրման ու քրտնաջան աշխատանքի, մարզի կյանքին ակտիվ մասնակցության համար։

Թո՛ղ գալիք տարին դառնա նշանակալից բարի իրադարձությունների եւ լավ փոփոխությունների ժամանակաշրջան։ Թո՛ղ ջերմությունն ու սերը տիրեն ձեր ընտանիքներում:

Խաղաղությո՛ւն, առողջությո՛ւն, լավատեսությո՛ւն, բարեկեցությո՛ւն՝ բոլորիդ , բարի՛ Ամանոր՝ Հայաստան աշխարհին։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40