Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

31.08.2021 10:14
2033

Հարգելի պարոն Պողոսյան

Շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Մեկ տարի առաջ, երբ դարձաք 60 տարեկան, որոշել էինք «Սյունյաց երկրի» հատուկ համար նվիրել Ձեր կյանքին ու գործունեությանը: Սակայն վերահաս պատերազմն անավարտ թողեց մեր մտադրությունը:

Մինչ այդ՝ Ձեր հոբելյանի առիթով, ստացել էինք բազմաթիվ շնորհավորանքներ, գնահատանքի ուղերձներ հանրապետության պետական, ռազմական ու հասարակական գործիչներից, Ձեր մարտական ընկերներից: Եվ դրանց հիման վրա, նաեւ մեր անձնական դիտարկումները նկատի ունենալով,  ընդհանրացրել էինք Ձեր կերպարի հանրային ընկալումը, որն այժմեական է:

Ահա՝ Մելիքսեթ Պողոսյան. նա հայրենյաց կանչով ժողովրդի ծոցից հառնած այն զորականն է, ով ի զորու եղավ հայ զինվորականի փայլուն կենսագրություն կերտել…

 Ասել է թե՝ նախապատերազմյան շրջանի Ձեր գործունեության ու Ձեր վաստակի  մասին ամեն ինչ ասված է:

Բայց 2020 թ. դեկտեմբերի 8-ից Ձեր կենսագրության մեջ նոր էջ բացվեց:

Պարտված երկրում, ստեղծված ծանրագույն վիճակում, մեր երկրամասի դեմ ակնհայտ սպառնալիքների պարագայում Դուք համարձակվեցիք ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը:

Ձեր այդ քայլը կամ կառավարության տվյալ որոշումը ոչ միանշանակ ընդունվեց: Մինչդեռ Դուք չընկրկեցիք, չհուսահատվեցիք՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը՝ ներքաղաքական եւ արտաքին լարվածության պայմաններում համարելով պատասխանատու առաքելություն՝ դրանից բխող գործողություններով:

Եվ, այդքանով հանդերձ, պատմությունը եւ միայն պատմությունն օբյեկտիվ գնահատական կտա դժվարագույն մեր օրերում Սյունիքի մարզպետի պաշտոնում Ձեր գործունեությանը:

Դրա հետ մեկտեղ՝ մի քանի հանգամանքի չենք կարող չանդրադառնալ օրվա առիթով:

Դուք նոր դերի մեջ եւ նոր իրավիճակում նույնպես մնացիք Սյունյաց աշխարհի այն նվիրյալը, որ եղել էիք Արցախյան առաջին գոյամարտում եւ 2016 թ. ապրիլյան պատերազմում:

Ձեզ համար  շարունակեցին խորթ եւ մերժելի մնալ պալատական ինտրիգները, խարդավանքները, կեղծավորությունը, ինչն էլ թույլ է տալիս Ձեզ մարդկանց աչքերին ուղիղ նայել եւ մնալ մեզանից մեկը:

Հարգելի պարոն Պողոսյան

Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ  հատկապես մի  մաղթանք ունենք՝ տիկին  Ալվարդին՝  առողջություն: 

Ձեզ նույնպես՝ առողջություն եւ տոկունություն, որ  կարողանաք ստեղծված ոչ սովորական իրավիճակում գլխավորել Սյունիքի մարզը:

Գրեթե բոլոր սյունեցիներս եւ Դուք  (որքանով Ձեզ ճանաչում ենք)  մի հստակ հավատամք ունենք՝ եթե որեւէ ձեւով եւ նույնիսկ աննշան չափով անդամահատվի Սյունիքը, եթե Սյունիքի որոշ տարածքներ շարունակեն մնալ օկուպացված, եթե քաղաքացիական համերաշխությունը Սյունիքում մնա այսպես՝ ճաք տված, եթե սյունիքյան գործիչներից որեւէ մեկի դատավարության մեջ առկա լինի քաղաքական բաղադրիչ, ապա, հավատացեք, մենք  պարտված կլինենք բոլորով… 

Կցանկանայի, որ այդ պարտությունը, նաեւ Ձեր ակտիվ դերակատարությամբ,  երբեւէ չկայանա…

Ծնունդդ շնորհավոր:

Հարգանքով՝

 Սամվել Ալեքսանյան

«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

12.10.2026 21:12

РФС планирует матч сборной в ретроформе в честь 100‑летия Никиты Симоняна

12.10.2026 17:43

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից

12.10.2026 17:11

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցեր

12.10.2026 16:19

Մինչև նոյեմբերի 1-ը պետք է լրացնել վարձակալությունից ստացած եկամտի չափը

12.10.2026 16:05

Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից

12.10.2026 15:35

ՀՀ բուհերում այս տարի կսովորի 10958 առաջին կուրսեցի. ամփոփվել են 2026թ․ բուհական ընդունելության արդյունքները

12.10.2026 14:19

Ադրբեջանը 60 հա. անտառ է հատել մեր տարածքում՝ Շիկահողի արգելոցում, ձայն չեք հանում. Իրինա Յոլյան

12.10.2026 14:16

2027-ից ուժը կորցրած կճանաչվի էլեկտրոնային համակարգերի պահանջները սահմանող որոշումը

12.10.2026 12:35

Հուշամրցաշար՝ զոհված մարտիկի հիշատակին

12.10.2026 12:18

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

12.10.2026 11:56

Հայոց ազգային բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ

12.10.2026 10:41