Սյունիքի մարզպետարանը հիշեցնում է

20.03.2020 19:26
1221

Հարգելի՛ քաղաքացիներ

Ելնելով ողջ հանրության անվտանգության հանդեպ յուրաքանչյուրիս ունեցած պատասխանատվությունից եւ ՀՀ-ում ընդունված արտակարգ դրության ռեժիմից ու դրա հետ կապված օրենսդրական սահմանափակումներից՝ Սյունիքի մարզպետարանը կրկին հորդորում է․

‼️Բացառել զանգվածային միջոցառումները, հավաքներն ու մարդկային կուտակումները։
‼️Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սեփական անվտանգության, հիգիենիկ, ախտահանիչ միջոցառումների իրականացումը։
‼️Հնարավորինս ձեր ու ձեր աշխատակիցների աշխատանքն ապահովել հեռավար պայմաններում՝ տնից։
‼️Հանրային վայրերում պահպանել սոցիալական հեռավորությունը ձեր ու մյուս մարդկանց միջեւ։
‼️Սուր շնչառական վարակների նշանների դեպքում (չոր կտրուկ հազ, 37 աստիճանից բարձր ջերմություն, շնչահեղձություն) ինքնամեկուսանալ ու չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ հեռախոսով կապվել ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ։
‼️Տրանսպորտային միջոցներով ուղեւոր փոխադրող անհատներին (տաքսիստներ)՝ խստորեն հետեւել ախտահանման կանոններին ու անվտանգ ուղեւորափոխադրման ցուցումներին։
‼️Հիշեցնում ենք, որ հայտարարված Արտակագ դրության ռեժիմում արգելվում են հանրային միջոցառումները, եթե դրանց մասնակցում են 20 եւ ավելի անձինք:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ‼️‼️‼️
➡️Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին եւ Ոստիկանության տարածքային բաժնին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։
➡️Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելիս պետք է խստագույնս պահպանել փակ տարածքում միաժամանակ 20 հուգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը՝ ապահովելով օդափոխության, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքով չբարեւելու, չհամբուրվելու, չգրկախառնվելու, անձանց հետ անմիջական կոնտակտը բացառող, անձնական հիգիենայի եւ սանիտարահամաճարակային այլ կանոնները։

ՀԻՇԵՑՈՒՄ ‼️‼️‼️
Արտակարգ դրության ժամանակ արտակարդ դրության իրավական ռեժիմը խախտելը, այսինքն՝ սահմանված միջոցառումներին եւ սահմանափակումներին չենթարկվելը հանգեցնում է վարչական պատասխանատվության` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի համաձայն։


ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24