Տոնակատարություն Գորիսում՝ օգոստոսի 15-ին

11.08.2025 21:06
865

Սիրելի՛ գորիսեցիներ և քաղաքի հյուրեր, պատրաստվե՛ք անմոռանալի տպավորությունների։ Օգոստոսի 15-ին միասին նշում ենք մեր քաղաքի տոնը՝ «Գորիսյան օրեր» տոնական միջոցառումներով։

Մի ամբողջ օր՝ լի կլինի իրադարձություններով։

Ժամը 13:00-ից արվեստը կբացի իր դռները Ակսել Բակունցի տուն-թանգարանում։ Վայելեք անվանի նկարիչների գործերը և մշակութային միջոցառումների ջերմ մթնոլորտը։

Ժամը 14:00-ից Գորիսը կվերածվի մի մեծ, հյուրընկալ տան։ Մաշտոցի փողոցում ձեզ սպասում է «Գորիսյան ավանդական Հյուրասիրությունը»՝ թարմ հացի բույրով, հայկական ավանդական խոհանոցի յուրահատուկ համով։

Ժամը 15:00-ից տոնի էպիկենտրոնը կդառնա կենտրոնական հրապարակը։ Ձեզ սպասում են ակտիվ մարզական մրցումներ, վաճառքի գունեղ տաղավարներ և «Մանկական աշխարհ», որտեղ փոքրիկները կստեղծեն իրենց երազանքի Գորիսը։

Երեկոյան ժամը 18:00-ին բեմը կփայլի «Գորիսի գույներով»։ Հիացե՛ք Տերյան մշակութային կենտրոնի հայկական տարազի շքեղությամբ՝ ականատես լինելով, թե ինչպես են մեր արմատներն ու պատմությունը վերածվում տպավորիչ շոուի։

Եվ վերջապես, ժամը 19:00-ից՝ Գալա-համերգը։Բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Արփին և Սևակ Ամրոյանը, Նարե Գևորգյանը։ Երեկոն անց է կացնելու սիրված հաղորդավար Գարիկ Սեփխանյանը ։

Պատրաստվե՛ք անզուգական երեկոյի՝ լի երգով, պարով և անմոռանալի պահերով, որը կշարունակվի դիջեյի ռիթմերի ներքո։

«Գորիսյան օրեր»...Մի ամբողջ օր՝ լի ավանդույթներով, հյուրասիրությամբ, արվեստով և սիրով։Եկե՛ք միասին տոնենք մեր քաղաքի օրը։Դարձե՛ք այս անմոռանալի տոնի մասնիկը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40