Սյունիքի մարզպետարանը, մեկ անձից գնումների եղանակով՝ առանց մրցույթի, 122 մլն 735 հազար դրամի պայմանագիր է կնքել «Ֆակտորի Փրոդաքշն»–ի հետ

04.02.2026 17:23
3253

Այդ մասին իմանում ենք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հրապարակումից՝ «Փոխթաղապետը, մեկ անձից գնումներն ու շահերի բախման տեսքով կոռուպցիան» վերտառությամբ։

Խոսքը (մեր մարզին չառնչվող փաստերի հետ մեկտեղ) այն մասին է, որ Սյունիքի մարզպետի աշխատակազմը 2025 թվականի ընթացքում «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊ ընկերության հետ կնքել է պայմանագիր՝ 122 մլն 735 հազար դրամի՝ մեկ անձից գնումներ կատարելու եղանակով՝ առանց մրցույթի։

Կարելի էր և ուշադրություն չդարձնել այդ փաստին, ինչպես որ ուշադրություն չենք դարձնում Սյունիքի մարզպետարանի՝ բազմաթիվ տարակույսների տեղիք տված և տվող քայլերին, սակայն․․․

«Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

Առայժմ Սյունիքի մարզպետարանը չի արձագանքել այս հրապարակմանը, որին սպասում է Սյունիքի գիտակից հանրությունը։

Ըստ հրապարակված տեղեկության՝ այդ գումարը ծախսվել է ինչ–որ պաշտոնական պատվիրակության ընդունման համար, բայց թե ի՞նչ պատվիրակության մասին է խոսքը՝ չի նշվում։

Եվ մի՞թե Սյունիքում չկար որևէ կազմակերպություն՝ այդ  ծառայությունը կյանքի կոչելու համար։

Իսկ գլխավոր հարցը հետևյալն է՝ կառավարությունը սյունիքյան ո՞ր մի խնդիրը լուծելու նպատակով էր այդ գումարն ի սկզբանե հատկացրել մարզպետարանին։ Այսինքն այդ գումարով ի՞նչ հարց պիտի լուծվեր մարզում, որը (ի վերջո) չի լուծվել, քանզի փողը ծախսվել է այլ նպատակով։

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊ ընկերությունը և ո՞վ է նրա ներկայիս սեփականատերը՝ կարող եք իմանալ վերոնշյալ հոդվածից։

Կից ներկայացնում ենք ասվածը հավաստող փաստաթղթերի պատճենները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40