Սյունիքի մարզպետի 2019թ․օգոստոսի 1-ի N199-Ա կարգադրությամբ Դավիթ Մաշուրյանը նշանակվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն

01.08.2019 19:01
1193

Հուլիսի 29-ին, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի մասնակիցներ Սլավիկ Սուրենի Ամիրյանի եւ Սպարտակ Սլավիկի Ամիրյանի դիմումները, Սյունիքի մարզպետարանի վարչական շենքում տեղի ունեցավ մրցույթի մասնակիցների բողոքը քննարկող հանձնաժողովի նիստ։

Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի 2019թ․հուլիսի 26-ի N 73-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի բոլոր անդամները․ 
1․ Մարտիրոսյան Էդգար՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ,
2․ Աբգարյան Մարինե՝ ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ, 
3․ Առաքելյան Գրիգոր ՝ ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար,
4․ Հովսեփյան Դավիթ՝ ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար։

Պարզաբանումների նպատակով հանձնաժողովը նիստին հրավիրել էր մասնակցելու թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանին։

Հանձնաժողովը քննարկեց մասնակիցների կողմից ներկայացված՝ մրցույթի արդյունքների բողոքարկման դիմումները եւ մրցութային փաթեթում դրանց հետ կապված առկա փաստաթղթերը։

Հանձնաժողովն իր ուսումնասիրությունների եզրակացությունները ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

• Ուսումնասիրելով մրցույթի մասնակից Սպարտակ Սլավիկի Ամիրյանի կողմից ներկայացված՝ մրցույթի արդյունքների բողոքարկման դիմումը՝ հանձնաժողովը եզրակացրեց, որ բողոքարկման դիմումի մեջ բարձրացված հարցը դուրս է ՀՀ կառավարության 2011թ․ հուլիսի 7-ի N 922-Ն որոշման հավելվածի 66-րդ կետով սահմանված՝ մրցույթի մասնակցի կողմից բողոքարկման ենթակա հարցերի շրջանակից։

• Ուսումնասիրելով մրցույթի մասնակից Սլավիկ Սուրենի Ամիրյանի կողմից ներկայացված բողոքարկման դիմումը եւ դրա հետ կապված առկա փաստաթղթերը՝ հանձնաժողովը եզրակացրեց․
1․ Մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշմամբ անվավեր ճանաչված քվեարկության քվեաթերթիկների հաշվարկման արդյունքում պարզ դարձավ, որ Սլավիկ Սուրենի Ամիրյանը մրցութային հանձնաժողովի կողմից գաղտնի քվեարկության արդյունքում հավաքել է 3 կողմ եւ 3 դեմ ձայներ։ Միաժամանակ պարզվեց, որ քվեաթերթիկներում առկա են մրցույթի մյուս մասնակիցների անուն-ազգանուն-հայրանունը պարունակող 7-ական քվեաթերթիկներ, ինչպես նաեւ մրցույթի մասնակից չհանդիսացող անձի անուն-ազգանուն-հայրանունը պարունակող 1 քվեաթերթիկ՝ դեմ քվեարկությամբ։ 
2․ Մրցութային հանձնաժողովի համապատասխան որոշմամբ անվավեր ճանաչված քվեարկությունը որեւէ ազդեցություն չի ունեցել մրցույթի արդյունքների վրա։

Հիմք ընդունելով հանձնաժողովի եզրակացությունները՝ ՀՀ Սյունիքի մարզպետի 2019թ․ հուլիսի 30-ի N 75-Ա եւ N 76-Ա որոշումներով անփոփոխ են թողնվել Սլավիկ Սուրենի Ամիրյանի եւ Սպարտակ Սլավիկի Ամիրյանի վերաբերյալ «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր մարմնի՝ տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքները։

Իսկ Սյունիքի մարզպետի 2019թ․օգոստոսի 1-ի N199-Ա կարգադրությամբ Դավիթ Մաշուրյանը նշանակվել է «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34