Սյունիքի մարզում ապօրինի անտառահատման դեպքեր են գրանցվել. վնասը գերազանցել է 8.5 մլն դրամը

22.01.2019 18:42
1209

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում 2019թ. հունվարի 9-ին  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2018թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Հալիձոր բնակավայրի երկու եւ Մեղրիի մեկ բանկիչ Հալիձոր բնակավայրին հարակից տարածքում գտնվող «Գորիսի» անտառպետության 5-րդ պահաբաժնից ապօրինի հատնել են տարբեր տրամաչափերի ընկուզենիներ:

Դատախազությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը 2018թ. սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում «Սյունիք անտառտնտեսություն» մասնաճյուղի «Գորիս» անտառպետության պահաբաժիներից մեկի անտառամասում ապօրինի հատել է 14 ընկուզենի, 4 բոխի, 2 թխկի եւ 1 կեռասենի արգելված ծառեր՝ բնությանը պատճառելով առանձնապես խոշոր՝ ընդհանուր 3.981.000 ՀՀ դրամի վնաս: 

Հատված ընկուզենիներն անտառամասից ձիով դուրս է բերվել Հալիձորի «Կալ» կոչվող տեղանք,  ավտոմեքենայով տեղափոխվել Կոտայքի մարզի Բալահովիտ բնակավայր՝ «ՍԷԿՆԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ տարածք:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի ցուցումով հունվարի 21-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել քննիչին:

Ավելի վաղ՝ հոնվարի 11-ին,  բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնիններից մեկի անտառամասում ապօրինի ծառահատմամբ բուսական աշխարհին պատճառվել է 4․639․500 դրամի վնաս:

Մասնավորապես՝ 2018թ. նոյեմբերի 21-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին են ստացվել անտառխախտման մի քանի արձանագրություններ, համաձայն որոնց նույն մասնաճյուղի Ճակատենի անտառպետության պահաբաժնի  անտառամասերում հատվել են ընդհանուր 66 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր։ Նյութերի նախապատրաստման ընթացքում Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրի զննություններ, արձանագրվել է ծառերի ապօրինի հատումը, ինչպես նաեւ ճշտվել  են տարածքի կոորդինատները։

2018թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչություն եւ քննիչի կողմից ընդունվել է վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40