Սյունիքի մարզում զգալի աջակցություն է տրամադրվել Արցախից վերաբնակեցված մեր հայրենակիցներին

24.09.2024 11:18
675

Ուղիղ մեկ տարի առաջ՝ ադրբեջանական հարձակումից հինգ օր անց, տեղահանված արցախցիների առաջին խումբը հասավ Հայաստան՝ հատելով Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը։ Իհարկե, այդ օրերին ամենածանրաբեռնվածը Սյունիքի մարզն էր, քանի որ այն սահմանակից էր Լաչինի միջանցքին, և մեր հայրենակիցները առաջին մի քանի օրը հանգրվանում և օգնություն էին ստանում հենց Սյունիքում։ Տասնյակ հազարավոր արցախցիներ հետագայում խոստովանում էին, որ միայն հասնելով Սյունիք՝ իսկ ավելի կոնկրետ Կոռնիձորի սահմանակետ, զգալով հայաստանցի հայրենակիցների ջերմությունը, տեսնելով օգնության ձեռք մեկնելու պատրաստակամությունը, հասկացան, որ փրկվել են ցեղասպանությունից։

Ընդհանուր առմամբ՝ Արցախի դեմ Ադրբեջանի 2023թ․ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Հայաստան տեղափոխվեց 101․848 մարդ։

Արցախցիների կարիքները հոգալու գործին պետական և մարզային իշխանությունների հետ մեկտեղ լծվեցին նաև տարբեր ձեռնարկություններ։ Որպես ամենամեծ ձեռնարկություն շոշափելի օգնություն ցուցաբերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Կոմբինատն ամենօրյա ռեժիմով ավելի քան տասը հազար արցախցու ապահովեց սնունդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության պարագաներով։ Այդ օրերին ԶՊՄԿ-ն՝ Հայկական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների մեկական փաթեթ է տրամադրել 1500 ընտանիքի՝ մոտ 6000 անձի: Կոմբինատն աջակցում էր նաև տեղափոխման հարցերում։

«Infoport․am»-ին ԶՊՄԿ-ից հայտնել են, որ Սյունիքի մարզի Քաջարանի, Կապանի և Մեղրի համայնքներում վերաբնակեցված արցախցիներին ձեռնարկությունը մինչև օրս մոտ 170 միլիոն դրամի աջակցություն է տրամադրել: Այս ընթացքում նրանց տրամադրվել է նաև կենցաղային տեխնիկա (լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ, ջրատաքացուցիչներ), ինչպես նաև կահույք:

Ընկերության կողմից նման մեծ աջակցություն տրամադրելու հիմնական շարժառիթը և նպատակն այն է, որ այդ ընտանիքները մնան և հաստատվեն Սյունիքում։ Չնայած այն հանգամանքին, որ աջակցության ծրագիրն ավարտվել է, կոմբինատը, հաշվի առնելով նրանց կարիքները, ամռանն արտահերթ օգնություն էր տրամադրել Քաջարան խոշորացված համայնքում վերաբնակեցված արցախցիներին։

ԶՊՄԿ-ն այսուհետ ևս շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները և անհրաժեշտության դեպքում մարզային և համայնքային իշխանությունների հետ համատեղ կմասնակցի հետագա աջակցությունների տրամադրմանը։

infoport.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40