Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը՝ Կապանում

29.07.2022 15:23
11988

Մարզկենտրոն այցելելու առիթը, ցավոք, թախծալի էր՝ Արտուր Աթայանն էր մահացել, և նախկին մարզպետն իր պարտքն էր համարել՝ անձամբ լինել Սյունիքում ու հարգանքի տուրք մատուցել Կապանի երբեմնի համայնքապետի հիշատակին...

Նման այցելությունները սովորաբար չեն հանրայնացվում՝ նկատի ունենալով դրանց զուտ անձնական և մարդկային բնույթը:

Հունան Պողոսյանի այցն էլ հանրայնացնելու կարիք չէր ունենա, եթե չլիներ առաջին հայացքից սովորական մի հանգամանք:

Կապանում, որքանով տեսանք,  հընթացս նա արժանացավ ջերմ ընդունելության տարբեր խավերի մարդկանց կողմից: Տասնյակ մարդիկ էին մոտենում Հունան Պողոսյանին՝ «պարոն մարզպետ», «պարոն գեներալ» դիմելաձևերով, ողջունում նրան, որպիսությունը հարցնում, երբեմնի իրենց համագործակցությունից հուշի պատառիկներ ներկայացնում:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետն էր 2018թ. հոկտեմբերից մինչև 2020թ. դեկտեմբերի սկիզբը. դա ընդգրկում էր նաև պատերազմական օրերը, երբ Սյունիքը նույնպես ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել:

2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո  նպատակահարմար չգտավ իր հետագա պաշտոնավարումը և հեռացավ Սյունիքից...

Այդ օրերին իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, լեռնաշխարհն այնպիսի սգի, լարվածության ու անորոշության մեջ էր, որ սյունեցիներն ըստ պատշաճի չկարողացան ճանապարհել հեռացող մարզպետին ու նրան ողջերթի խոսքեր ասել:

Ներկա այցը, թեև այլ նպատակ ուներ, ցույց տվեց, որ սյունիքյան հանրության մի մեծ հատվածի ընկալումներում Հունան Պողոսյանը շարունակում է ունենալ ողջամիտ և սթափ պետական գործչի համբավ, Սյունիքի մարզպետի պաշտոնն իրական Սյունիքին ու սյունեցիների իրական շահերին ծառայեցնելուն ձգտող պաշտոնյայի համարում:

Եվ դա, ինչ որ առումով, սպասելի էր..

Անշուշտ, այսօր նույնպես պատեհ չէ ամբողջական խոսք ասելու Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի մասին՝ թողնելով դա հետագա ժամանակներին: Բայց մի իրողություն, այդուհանդերձ, չենք կարող չնշել. նա կարևորում էր մարզի մտավորականների հետ շփումները: Դա էլ, ըստ երևույթին, պատահական չէր. մտավորականների հետ շփվելու համար պետք է նախևառաջ մտավորական լինել:

Հունան Պողոսյանն էլ՝ մարդկանց հետ շփումներում քանիցս երախտագիտության խոսքեր հնչեցրեց սյունեցիների հասցեին, ովքեր 2020թ. աշնանային ողբերգական-հերոսական օրերին մեծագույն նվիրումով ոտքի ելան  պաշտպանելու հայոց արժանապատվությունը...

Դե ինչ, հուսանք, որ հաջորդ անգամ Հունան Պողոսյանն ուրախալի առիթներով կժամանի Սյունիք, և մթնոլորտը թույլ կտա անկաշկանդ զրուցելու մեզ հետաքրքրող հարցերի շուրջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40