Սյունիքի օրվա մարզպետին, ԱԺ սյունեցի (ՔՊ–ական) պատգամավորներին

14.03.2025 14:11
1920

Ռոբերտ Ղուկասյան, Արմեն Խաչատրյան, Կարեն Համբարձումյան, Դավիթ Դանիելյան, Նարեկ Ղահրամանյան, Մարինե Ղազարյան, ձեզ ենք դիմում...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ՝ մարտի 13-ին, հնչեցրած մտքերը՝ Մեղրու տարածաշրջանով Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, տարակույսների տեղիք է տվել Սյունիքում։

Հիմա, հատկապես սյունիքաբնակներիս համար, առնվազն երկու հարց է առաջ եկել՝

ա) ի՞նչ է իրականում կատարվում Մեղրու տարածքով Ադրբեջան–Թուրքիա ճանապարհի բացման առնչությամբ (իրերը կոչենք իրենց անուններով),

բ) ի՞նչ անել ստեղծված իրավիճակում։

Մեր ակնկալիքները ձեզանից՝ այդ հարցերի վերաբերյալ։

1. Ձեր միասնական պարզաբանումն առ այն, թե ի՞նչ է նախատեսվում կամ կատարվում Մեղրու տարածքով Ադրբեջան–Թուրքիա ճանապարհ բացելու ուղղությամբ։

2. 2020-ի կապիտուլյացիայից ի վեր Սյունիքը քանիցս անդամահատվել է...

Կորցրել ենք Շուռնուխի արևելյան հատվածը, կորցրել ենք Մեծ Իշխանասարն ու նրա մատույցները, կորցրել ենք Սև լճի արևելյան հատվածն ու Գլուխ Ձագեձորո լեռնագագաթը, կորցրել ենք տարածքներ Տեղ գյուղի արևելյան մասում և Գորայքից հյուսիս ընկած արոտավայրերում, կորցրել ենք Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն, ինչպես և Կապան–Եղվարդ ճանապարհները, կորցրել ենք Ներքին Հանդի գրեթե ամբողջ շրջակայքը, կորցրել ենք Սյունիքի արևելյան սահմաններին իշխող գրեթե բոլոր բարձունքները...

Հիմա, օրինակ, ոչ ոք Հայաստանում չգիտի, թե Սյունիքի մարզից քանի քառակուսի կմ է մնացել հայոց ինքնիշխանության ներքո։

Եվ դուք, որպես երկրի գործող իշխանության օրվա ներկայացուցիչներ Սյունիքում կամ Սյունիքից, ոչ մի անգամ և ոչ մի պարագայում սեփական կարծիք կամ դիրքորոշում չեք հայտնել այդ բռնազավթումների կապակցությամբ։

Գոնե այս անգամ, գոնե մեկ անգամ հայտնեք ձեր դիրքորոշումը՝ Մեղրու շուրջ ենթադրյալ զարգացումների վերաբերյալ։

3. Իսկ եթե գործընթացին տեղյակ չեք կամ տեղեկատվության չեք տիրապետում՝ կարող եք միասնաբար ընդունելության գնալ ՀՀ վարչապետի մոտ և նրանից տեղեկատվություն ստանալ կամ պարզաբանում պահանջել, նաև հավելյալ տեղեկություններ ներկայացնել Մեղրու և ընդհանրապես Սյունիքի ռազմավարական նշանակության մասին։

Հարկավոր է նաև հիշեցնել, որ միայն վերջին հարյուր տարում քանիցս փորձ է արվել (օսմանցիների, մուսաֆաթականների, կոմունիստների կողմից)՝ Մեղրիով Ադրբեջանի ու օկուպացված հայկական Նախիջևանի (ուրեմն և՝ Թուրքիայի) միջև ճանապարհ բացել։

Անգամ Ստալինի օրերում Գրիգոր Հարությունյանը համարձակվել է մերժել այդ նախագիծը։

Թուրք–ադրբեջանական այդ ձգտումը մերժել են հաջորդ ղեկավարները՝ Սուրեն Թովմասյանը, Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը, իսկ Կարեն Դեմիրճյանն ուղղակի «թքել» է Հեյդարի ճակատին։

Համոզված ենք՝ կարող եք հանդիպել վարչապետին և քննարկել բոլոր վտանգները, որ օրերի հեռվում սպասվում են Սյունիքին՝ նման ճանապարհ բացելու դեպքում։

Ժամանակները ցույց տվեցին, որ ձեզանից առնվազն երկուսը, օրինակ, կարող են բացել երկրի ամենաբարձր դռները և իրենց մերժող պաշտոնյային թախտընկեց անելու համար նույնիսկ կառավարության որոշում ընդունել տալ՝ բանեցնելով եղկության, քծնության ու բանսարկության հեքիաթային հնարքներ։

Գոնե մի անգամ էլ այդպիսի հետևողականություն դրսևորեք Սյունիքի հարցում։

4. Եվ եթե ակնկալվող պարզաբանումները, բացատրությունները ձեր սրտով լինեն՝ անպայման հանդես եկեք հայտարարությամբ և ձեր հիմնավորումներով փորձեք համոզել մեզ։

Կարծում ենք (ձեզ մի քիչ ճանաչելով հանդերձ)՝ մեր պատմության բախտորոշ այս հանգրվանում իրավունք չունեք որդեգրել անկերպարանք ուրուի վարքագիծ։

Միայն թե չասեք՝ վարչապետն օրեր առաջ հոդված է գրել «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին», որին ծանոթ ենք, որում, օրինակ, բացված չէ ավելի վաղ արված հայտարարությունը, թե ենթադրյալ ճանապարհին գործելու է «պարզեցված կարգ»։

Իսկ եթե համաձայն չլինեք վարչապետի դիրքորոշմանը, ապա կարող եք (ձեր հայեցողությամբ) այլ քայլեր ձեռնարկել։

Մեր կարծիքով՝ հնարավոր ամենաճիշտ քայլը կլիներ այն, որ վայր դնեիք ձեր մանդատները և հեռանայիք ասպարեզից։

Հրաժարականի դեպքում չի տուժի Սյունիքը, քանի որ տարիների ընթացքում երկրամասի վերաբերյալ գոնե մեկ հիմնախնդիր չեք բարձրացրել, սյունիքանպաստ որևէ օրինագծի հեղինակ կամ համահեղինակ չեք եղել։

Բայց հրաժարականով կստիպեք բոլորին, որ Մեղրուն առնչվող վտանգավոր այդ ծրագրին ավելի լուրջ վերաբերվեն և՛ երկրում, և՛ դրսից մեզ գործողություններ պարտադրողները։

Իհարկե, կարող եք նաև այլ քայլեր ձեռնարկել՝ հնարավոր սպառնալիքը կասեցնելու համար։

Միայն չասեք, թե մենք խաղաղության կողմնակից չենք. աշխարհում երևի չկա մի անկյուն, որ սյունեցիներիս չափ խաղաղություն փափագի։ Բայց մենք արժանապատիվ խաղաղությունը նկատի ունենք։

Միայն  չասեք, թե մենք դեմ ենք հաղորդակցության ուղիների վերաբացմանը, քանզի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ կապելու այլ ուղիներ էլ կան, որոնց մասին, ցավոք, ոչ ոք չի խոսում։

Միայն չասեք, թե մեր առաջարկություններն ընդդիմադիր դիրքերից են, քանզի (մեր ընկալմամբ ու կարծիքով) հայոց պետության և հայոց հող ու ջրի հանդեպ ընդդիմադիր են բացառապես նրանք, ովքեր հազարամյակներով փակ ու աննվաճ դուռը կբացեն թշնամական պետությունների առջև։ Ընդդիմադիր արտահայտությունն այլ բացատրություն չունի հայոց բառագիտության մեջ։

Առայժմ այսքանը։

Սամվել Ալեքսանյան

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

14.05.2026 12:40