Ամփոփվեցին  «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի արդյունքները

13.10.2021 14:29
1198

Հոկտեմբերի 12-ը «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական միջազգային մրցույթի վերջին օրն էր: Օրվա ընթացքում փորձագետների խորհուրդը, որի կազմում ընդգրկված էին երեք ներկայացուցիչ Հայաստանից, մեկական Ռուսաստանից եւ Բելառուսից, ընտրում էին յուրաքանչյուր անվանակարգի լավագույն գաղափարը: ԱՊՀ երկրներից 50 հայտ էր  ներկայացվել, որից վեցը Հայաստանից: Ընդհանուր առմամբ՝ 12 անվանակարգերում հաղթողներ եղան. երկուսը Հայաստանը ներկայացնողները ստացան: Մասնավորապես, մեր երկրից հաղթող է ճանաչվել «Ուսանողի տուն» ծրագիրը, որի մասին «Սյունյաց երկրին» մանրամասներ ներկայացրեց ծրագրի համահեղինակ Դիանա Գալստյանը. ««Ուսանողի տունը» հովանավորվում եւ գործում է «Հզոր միտք» հասարակական կազմակերպության ներքո եւ ունի երկու գլխավոր նպատակ՝ ուսանողների կրթության ապահովումը ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով եւ կրթության տեսակետից համաչափ զարգացած մարզեր ունենալ»:   

Մրցանակաբաշխության ավարտից հետո հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը միջոցառման վերաբերյալ իր խոհերը ներկայացրեց «Սյունյաց երկրին». «Ուրախ եմ, որ ԱՊՀ խորհրդի նիստը եւ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվեց ոչ թե մայրաքաղաք Երեւանում, այլ հանրապետության երիտասարդական մայրաքաղաք Կապանում: Համաժողովին մասնակցում էին պատվիրակներ ԱՊՀ յոթ երկրից, եւ չնայած համավարակի հարուցած դժվարություններին, բացի Ղազախստանից, բոլորը ներկա էին, իսկ Ղազախստանը մասնակցեց հեռավար: Շատ կարեւոր էր, որ հյուրերը տեսնեին, թե ինչ երիտասարդություն ունենք Կապանում՝ Երեւանից այսքան հեռու: Ուղղակի կոչ եմ անում հանրապետության երիտասարդությանը զբաղվել նորարարությամբ, փորձեն գտնել մեր կյանքի տարբեր խնդիրների լուծումները՝ նորարարական մտքի կիրառմամբ, եւ դրանք առաջարկել պետությանը»: 

Միջոցառումից տպավորված էին նաեւ հյուրերը: Յուլիաննա Ժագապարովան /Մոսկվա/ շնորհակալություն հայտնեց  Կապանի ղեկավարությունից՝ ջերմ մթնոլորտ ստեղծելու եւ անմիջականության համար: «Մենք այստեղից մեկնում ենք երախտագիտության զգացումը սրտներումս եւ անմոռաց տպավորություններով»:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40