Սյունիքի զինվորական կոմիսար, գնդապետ Արարատ Մանուչարյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ

26.12.2018 11:04
3307

Անցնող տարին բանակաշինության կյանքում նշանավորվեց նրանով, որ նախկին չորս վարչական շրջանների՝ Կապանի, Գորիսի, Սիսիանի եւ Մեղրու զինկոմիսարիատները միավորվեցին եւ ստեղծվեց նոր կառույց՝ Սյունիքի  զինկոմիսարիատ՝ նոր պահանջներով ու խնդիրներով: 

Պաշտպանության նախարարությունում նպատակահարմար գտան, որ ինքս ղեկավարեմ նորաստեղծ կառույցը՝ հավանաբար նկատի ունենալով մարտական փորձս եւ ծառայությունս նախարարության օպերատիվ վարչությունում: 

Այժմ նոր ոլորտում պատասխանատու շրջան է՝ ծննդյան տոներից հետո մեկնարկելու է 2019 թվականի ձմեռային զորակոչը, որին  Սյունիքի զինկոմիսարիատը հավուր պատշաճի նախապատրաստվել  է:

Իսկ մինչ այդ ամփոփում ենք անցնող տարվա արդյունքները, նախանշում անելիքները:

Կարծում եմ՝ նաեւ պատեհ առիթ է՝ բարեմաղթանքներ հնչեցնելու Ամանորի եւ Սուրբ ծննդի առթիվ:

Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայության Ամանորը եւ Սուրբ ծնունդը, թող որ բոլորիս հպարտությունը՝ Հայոց բանակը լինի մարտական, հզոր եւ ուժեղ, վստահորեն իրականացնի երկրի սահմանների պաշտպանությունը՝ հանուն հայ  ընտանիքների  անվտանգության ու բարեկեցության եւ հայ մանուկների խաղաղ ու անամպ երկրի:

Բարեմաղթանքներ եմ ուղղում առաջնագծի դիրքապահ զինվորներին ու սպաներին, ովքեր նոր տարվա կեսգիշերին, երբ Ամանորի զանգերի ղողանջներն ավետելու են 2019-ի մեկնարկը, լինելու են հայրենիքի սահմանների պաշտպանության մարտական դիրքերում՝ խրամատներում: Նրանց անփորձանք ծառայություն եւ մարտական ոգի եմ մաղթում:

Շնորհավորանքներս եմ հղում Արցախյան հերոսամարտում զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, նրանց հաջողություն եւ արեւշատություն  մաղթում, նույնը՝ մերօրյա պատերազմի վետերաններին: Միշտ վստահ եմ, որ մերօրյա պատերազմի քուրայով անցած մարտիկներն անհրաժեշտության դեպքում, ինչպես Ապրիլյան պատերազմի ժամանակ, զենքը ձեռքին կկանգնեն երիտասարդ զինվորների կողքին՝ պաշտպանելու Հայոց աշխարհի սահմանները:

2019 թվականին բանակ զորակոչված երիտասարդներին ցանկանում եմ լինեն խաղաղ օրերի զինվորներ: Բարով ծառայեն եւ անվնաս վերադառնան հայրենի օջախները:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40