Սյունիքում 24-ամյա քաղաքացին բենզասղոցով կտրել եւ գողացել է բերքատու ծառեր. Վնասը կազմել է 1 մլն դրամ

12.03.2019 22:21
1567

Մարտի 11-ին, ժամը 11.30-ին, Սյունիքի մարզի Որոտնավան գյուղի մի բնակչից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ փետրվարի 25-ի կեսօրից մինչեւ մարտի 10-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում Որոտնավան գյուղում վարձակալած, բաց տարածքի իր այգուց բենզասղոցով կտրել եւ գողացել են 6 թթենու, 2 կեռասենու, 4 սալորենու եւ 7 ընկուզենու բերքատու ծառեր՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվար ամսվա ընթացքում եւ մարտի 8-ին նշված ծառերը բենզասղոցով հատել է 1995 թ. ծնված Ռաֆայել Մ.-ն եւ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել իր տան բակ:

Ռաֆայել Մ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

irakanum.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40