Սյունիքում ամառային զորակոչը շարունակվում է

24.07.2025 10:18
940

Հուլիսի 22-ին Սյունիքի բոլոր խոշոր քաղաքներում տեղի ունեցան մարզի նորակոչիկներին հանոց բանակ ճանապարհելուն նվիրված արարողություններ: Սյունիքի մարզի զինկոմ, գնդապետ Վահրամ Հարությունյանի հրահանգով վաղ առավոտվանից զորակոչը պատշաճ մակարդակով կազմակերպեցին տեղական զինկոմիսարիատների պատասխանատուները, իսկ զինկոմի նստավայր Գորիսում՝ ինչպես միշտ, հայրենասիրական երաժշտության խրոխտ հնչյունների ներքո բարձր տրամադրությունն իշխում էր հանդիսավոր միջոցառման ողջ ընթացքում: Այս անգամ էլ Հայաստանի Զինված ուժերի շարքերը կհամալրեն մեծ թվով  ժամկետային զինծառայողներ, ովքեր ներարկված են հայ ընտանիքի պատվի ու արժանապատվության ավանդական սրբություններով, մեծն Նժդեհի ազգապահպան պատվիրաններով: Ահավասիկ, դրանցից մեկը, որը սյունեցի նորակոչիկին պարտավորեցնում է ծառայությունն իրականացնել գերազանց․ «․․․Իմ զինվորը գիտե, որ դարերի անվերջ կռիվներով ու զոհերով պահված երկիրը թշնամու պղծանքին հանձնող սերունդը զրկվում է ապրելու իր բարոյական իրավունքից»:

 

Վաչե Մկրտչյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40