«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով

18.01.2024 14:53
786

«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց  հանրային ելույթներում անդրադառնում են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմային. վարչապետ Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ՌԴ-ի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև»,- այս մասին այսօր մեծ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ հայտարարությունում, որը ստորագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ին՝ կանգնեցնելով պատերազմը, ասված է, որ կապաշրջափակվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև երկու ուղղություններով, և այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ սահմանապահ ծառայության մարմինները։

Նա նշեց, որ որևէ տրամաբանություն չնկատեց Փաշինյանի այն հայտարարությունում, որ ՀՀ-ով անցնող երթուղին պետք է լինի այնպիսին, ինչպես իրանական երթուղին։ Ըստ նրա՝ դրանք համեմատելը տեղին չէ։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34