Սյունիքում բացվել է առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը

02.12.2021 16:58
1617

Կապանի բժշկական կենտրոնում բացվել է Սյունիքում առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Երբ 2019-ի գարնանը Գյումրիի ԲԿ-ում բացում էինք ՄՌՏ բաժանմունքը, մեր ռուս գործընկերների հետ պայմանավորվել էինք, որ նրանց հաջորդ մարզային կենտրոնը հենց Կապանում է հիմնվելու, քանի որ դրա կարիքը Սյունիքում շատ կար։

Եվ այսօր մենք ականատեսը եղանք այդ պայմանավորվածության կատարմանը, ինչն էականորեն բարձրացնելու է Կապանի ԲԿ-ում մատուցված ծառայությունների որակը և դժվարամատչելի ծառայությունների հասանելիությունը Սյունիքի մարզում։

Շուտով նաև կթարմացվի անցյալ տարվա աշնանը Կապանի ԲԿ-ում տեղադրված համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) սարքավորումը։

Այսպիսով, Սյունիքում կմատուցվի առողջապահական ծառայությունների ավելի լայն շրջանակ, որպեսզի մեր հայրենակիցները ստիպված չլինեն դրանց համար մեկնել Երևան։

Շնորհակալություն եմ հայտնում ՄՌՏ Էքսպերտ ռուսական ընկերությանն այս ծրագիրը իրագործելու համար, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանին և Կապանի ԲԿ ղեկավարությանը ծրագրին աջակցելու համար»,- ասված է Թորոսյանի գրառման մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40