Սյունիքում նվազել են մшհվան ելքով վթարները․ ամփոփվել է ՆԳ նախարարության Սյունիքի մարզի ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը

28.08.2025 12:50
359

Օգոստոսի 10-ից 11-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն եղել է Սյունիքի մարզում՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Օգոստոսի 10-ին նախարար Սարգսյանը, Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ, այցելել է սահմանային այն պահակակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Ոստիկանության զորքերի ծառայողները։

Արփինե Սարգսյանը հետևել է ծառայությանը, ծանոթացել պայմաններին, հաղորդակցվել անձնակազմի հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։

ՆԳ նախարարը այցելել է նաև Սյունիքի մարզում ՆԳՆ ոստիկանության զորքերի տեղակայման վայր, ծանոթացել ծառայողների առօրյային, սպառազինությանն ու կենցաղային պայմաններին։

Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

ՆԳ նախարարը դրական է գնահատել մարզի պարեկների կատարած աշխատանքը, ընդգծել նրանց ակտիվ դերակատարումը հանցավորության դեմ պայքարում, առանձնացրել է մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի հայտնաբերման դեպքերը։

Արփինե Սարգսյանը պարեկներին հանձնարարել է և՛ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով, և՛ հանցավորության դեմ պայքարում ծառայությունը շարունակել նույն հետևողականությամբ։

ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ ընդգծելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի հանցագործությունների թիվը 158-ով նվազել է։

Ընդհանուր պատկերում՝ առավելապես նվազել են առանձնապես ծանր հանցանքները, այդ թվում՝ սպանության ու սպանության փորձի դեպքերը, ինչպես նաև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները։ Աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններն ու համակարգչային հափշտակությունները։ Միևնույն ժամանակ էականորեն աճել են իրացման նպատակով ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները։

Զեկույցներով հանդես են եկել նաև Համայնքային ոստիկանության Սյունիքի մարզի բաժինների ղեկավարները։

Կապանի բաժնում գրանցվել է 236 դեպք, բացահայտվել՝ 201-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը պայմանավորված է լատենտային համարվող ապօրինի թմրաշրջանառության բացահայտումների աճով։ Էական աճ է արձանագրվել նաև ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման մասով։ Կապանի բաժնի սպասարկման տարածքում նվազել են ընտանեկան բռնության դեպքերը։

Հաշվետու ժամանակահատվածում Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում գրանցված 184 հանցանքից բացահայտվել է 139-ը։ Մարդու դեմ ուղղված հանցանքները Գորիսում ևս նվազել են, իսկ սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղվածներն՝ աճել։ Գորիսի համայնքային ոստիկանները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բացահայտել են ավելի շատ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերել ավելի շատ ապօրինի պահվող զենք-զինամթերք։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման առումով նվազում է արձանագրվել Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնի սպասարկման տարածքում անչափահասի կողմից հանցանքի դեպք չի արձանագրվել։ Միևնույն ժամանակ աճել են ընտանեկան բռնության դեպքերը։ Հաշվառվել է 3 բռնարար։ Նվազել են մարդու և սեփականության դեմ ուղղված հանցանքները։

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցված 67 դեպքից բացահայտվել է 52-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ բաժնի սպասարկման տարածքում կատարված հանցագործությունների թիվը նվազել է 31-ով։ Նվազում արձանագրվել է գրեթե բոլոր ուղղություններով։ Սիսիանի համայնքային ոստիկանները բացահայտել են առավել շատ ապօրինի թմրաշրջանառության դեպքեր՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ։

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 3942 ահազանգ՝ 793-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Սյունիքի պարեկները կազմել են ընդհանուր 22․967 արձանագրություն՝ 837-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է ոչ սթափ 410 վարորդ։ Բացի այդ, Սյունիքի պարեկները բացահայտել են 148 հանցանք, այդ թվում՝ 16 ապօրինի թմրաշրջանառության, 4՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, 3՝ խուլիգանության դեպք։

Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ այս տարի Սյունիքում նվազել են մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարները, մասնավորապես զոհերի թիվը նվազել է 16-ով։
ՆԳ նախարարն, անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության հարցին, հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունը մարզի այն ճանապարհներին, որտեղ, ըստ վերլուծությունների, վարորդները ավելի հաճախ են վարում գերազանցելով թույլատրելի արագությունը։

Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման համատեքստում նախարար Սարգսյանը ընդգծել է, որ Կապանի երկու փողոցներում կգործեն արագաչափ նոր սարքեր։

Արփինե Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել որոշ հանցատեսակների դեմ առավել արդյունավետ պայքարին վերաբերող հարցեր, անձնակազմից պահանջել առանձնահատուկ ուշադրություն դարձնել ապօրինի թմրաշրջանառության հակազդմանը, հատկապես՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքերի բացահայտումներին։

ՆԳ նախարարն առանձնահատուկ կարևորել է նաև մարզում հասարակական կարգի պահպանությունը, շեշտել, որ Սյունիքը զբոսաշրջային մարզ է և զբոսաշրջիկներին հանցավոր ոտնձգություններից պաշտպանելը պետք է լինի առաջնային խնդիր՝ անկախ ստորաբաժանումների գործառույթներից։

Նախարար Սարգսյանն առաջնային համարելով նաև տնտեսական գործունեության դեմ ուղղված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարը՝ պահանջել է գործընկեր կառույցների հետ համագործակցված ձեռնարկել թիրախային միջոցառումներ՝ քրեական պատասխանատվության դաշտ բերելով հանցանք կատարող անձանց։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ընտանեկան բռնությունների կանխարգելմանը, անչափահասներին հանցավոր ներգործությունից զերծ պահելուն, բնակչության հետ շփումների ակտիվացմանը, ոստիկանության ստորաբաժանումների ներքին համագործակցությանը, աշխատանքային պայմանների բարելավմանը, նյութատեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցերի։

Նույն օրը Արփինե Սարգսյանն այցելել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, ծանոթացել շենքային պայմաններին, տեխնիկական համալրվածությանը, զրուցել համայնքային ոստիկանների հետ։

Նախարար Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Կապանի բաժին, հետևել մատուցվող ծառայությունների ընթացքին ու քաղաքացիներից հետաքրքրվել դրանց որակի մասին։

Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է նաև Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ու Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը, զրուցել հրշեջ-փրկարարների հետ։

ՆԳ նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Կապանի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ Արփինե Սարգսյանը շրջել է ստորաբաժանման տարածքում, զրուցել քաղաքացիների հետ:

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41

Փաշինյանի հետ միջադեպի մեջ հայտնված կինը կոչ է անում գնալ ընտրության, չվախենալ կարծիք հայտնելուց

03.06.2026 21:25

Նարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը

03.06.2026 21:01

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց արցախահայության ներկայացուցիչներին

03.06.2026 20:35

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հանրապետության հրապարակում՝ ուղիղ

03.06.2026 19:58

Չկա՛ Նիկոլ՝ չկա՛ պրոբլեմ, չկա՛ պատերազմ, չկա՛ ճգնաժամ. ազատվենք «Ալիևի մարզպետից». Քոչարյան

03.06.2026 19:33

TRIPP-ը կարող է դառնալ տարածաշրջանում առևտրի կենտրոնական հանգույց՝ հեղափոխելով Հայաստանի ռազմավարական դիրքը. Ռուբիո

03.06.2026 17:38