Սյունիքը՝ աշխարհի հզորների բախման կիզակետ

12.08.2025 16:29
458

Սյունիքը 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ինքներս դարձրինք վիճելի տարածք․․․

Հյուսիսից ու արևելքից հազարավոր հեկտար հողատարածքներ կորցրած Սյունիքը հիմա էլ՝ հարավում, տրամադրում ենք Ադրբեջանին և Թուրքիային՝ ստեղծելու երազած «Զանգեզուրի միջանցքը»՝ ստեղծմանը՝ այլ փաթեթավորմամբ ու Միացյալ Նահանգների սյուզերենությամբ։

Վաշինգտոնյան Հռչակագրին և Համաձայնագրին անդրադառնալուց առաջ հարկ համարեցինք պարզել՝ իսկ ինչպե՞ս են այդ փաստաթղթերին արձագանքել Հարավային Կովկասի գլխավոր խաղացողներից երկուսը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։

Ինչո՞ւ հենց այդ տերությունները․ քաղաքագետների ու վերլուծաբանների մեծ մասի կարծիքով՝ Վաշինգտոնյան փաստաթղթերը նախևառաջ ուղղված են Իրանի Իսլամական Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը

Օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վ․ Պուտինը ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում հաստատել է Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը 2020-22 թթ․ ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։

2020թ․ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունն ուժի մեջ  մնալու մասին է հայտարարել նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Իսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանվել էր՝ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:»։

Հիշենք, որ հայտարարությունը վավերացվել էր նաև ՀՀ վարչապետի ստորագրությամբ, ինչը մինչև հիմա հետ չի կանչվել։ Եվ դա այն դեպքում, երբ հայտարարության մյուս կետերը, որոնք ունեին շատ թե քիչ հայանպաստ ձևակերպումներ, չեն կատարվել։

Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը

Օգոստոսի 8-ի Հռչակագրի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետությունում, ինչպես երևում է ակնհայտորեն, կա երկու ՝ իրարամերժ կարծիք։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին հայտարարում է՝«Եթե Սյունիքով ճանապարհը տրվի ԱՄՆ–ին, ապա Հյուսիս–հարավ ճանապարհը պարալիզացվելու է, ՌԴ–ն զրկվում է լոգիստիկ ճանապարհից, որը գնում է Իրան և Հնդկական օվկիանոս, ինչը տնտեսական եռման օջախ է նաև մեզ համար։ Իսկ «Զանգեզուրի միջանցքը» որևէ տնտեսական օգուտի գործակից չի ներկայացնում իրենից։ Իրանը կարգելափակի Կովկասի ամերիկյան միջանցքը՝ Ռուսաստանի հետ միասին կամ առանց Ռուսաստանի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհաքաղաքական կետերից մեկն է, և այդ անցումը ոչ թե Թրամփի սեփականությունը կդառնա, այլ գերեզմանի կվերածվի Թրամփի վարձկանների համար։ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը փոխում է տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, հանգեցնում է սահմանների փոփոխության և միտված է Հայաստանի մասնատմանը»։

Մինչ այդ՝ հարցին ոչ պակաս սրությամբ գնահատական էր տվել քաղաքագետ Ջաֆար Մոհամմադզադեն։

Ահա՝ «Եթե ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները հանգեցնեն ներկայիս աշխարհագրական սահմանների փոփոխության՝ «Զանգեզուրի միջանցքի» պատրվակով, Իրանը կարող է և պետք է վերանայի երկու հանրապետությունների ճանաչումը։ Այս պայմանագիրն Իրանի համար ավելի վնասակար է, քան Թուրքմենչայինը կամ Գյուլիստանինը»։

Սակայն բոլորովին այլ կարծիք ունի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը․ «Ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուռճացնում են նորություններում։ Իսլամական Հանրապետության պահանջները, որոնք կապված են այդ երթուղու հետ, հաշվի են առնվել․․․ Տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես նաև այն, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա կամ էլ հյուսիս փակված չէ, հաշվի են առնված։ Միակ մտահոգությունն այն է, որ այդ ճանապարհը կառուցելու են ամերիկյան և հայկական ընկերությունները»։

Արդյո՞ք ներպետական այդ հակասությունն իրական է, թե՞ դիվանագիտական խաղ։ Եթե իսկապես նման հակասություն կա Իրանի հոգևոր առաջնորդի ու գործող նախագահի միջև, ապա, ենթադրում ենք, արտաքին քաղաքականության մեջ առաջնայնությունը տրվելու է հոգևոր առաջնորդի տեսակետին։

Եվ, այդուհանդերձ, չշտապենք եզրակացություններ անել ու սպասենք ստեղծված նոր իրավիճակի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշման հետագա հստակեցմանը։

 

Սամվել Ալեքսանյան

 

 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12