Սյունիքը մեր նավթն է, պետք է TRIPP+BRICS անել, համադրել խոշոր խաղացողների ու ՀՀ շահերը․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

17.09.2025 22:05
489

Սյունիքը մեր նավթն է, պետք է TRIPP+BRICS անել, համադրել խոշոր խաղացողների ու ՀՀ շահերը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հայաստանը կարող է TRIPP-ին զուգահեռ կառուցել հարավ-հյուսիս մայրուղին։ Սա կծառայի ՌԴ, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի շահերին։ Հնդկաստանն ու Չինաստանը շահագրգռված են միջազգային ճանապարհով, պատրաստ են ներդրումներ անել։

Առաջարկում ենք Սյունիքում TRIPP+BRICS, հիմա TRIPP vs BRICS է, հակամարտությունը հիմա է։ Եթե մեր ներկայացրած նախագծին ՀՀ իշխանությունը կամ TRIPP-ի հեղինակները դեմ են, նշանակում է դա ուղղված ՌԴ ու Իրանի դեմ և Հայաստանն ինքնիշխան չէ։ 2019-ին այս նախագիծը դրել ենք իշխանության սեղանին, Փաշինյանն է դեմ արտահայտվել։

Մինչդեռ Սյունիքը Հայաստանի կառավարությանը պատկանող կարևորագույն արժեք է, ակտիվ է, ինչպես Բաքվի համար նավթը։ Ինչպես նրանք կարողացան 90-ականներին նավթի շուրջ միջազգային կոնսորցիում ստեղծել ու ոտքի կանգնել, նույն կերպ և մենք կարող ենք Սյունիքի շուրջ այդ միջազգային գործակցությունը ստեղծել։ Դա բացի տնտեսական մեծ շահից, նաև իրական խաղաղություն ու անվտանգություն կբերի»,- նշել է Զուրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

tert.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40