Սյունիքը նշում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 106-րդ տարեդարձը

28.05.2024 10:53
1387

Հայաստանի առաջին հանրապետությունը ծնվեց 1918 թ. մայիսի 28-ին՝ մայիսյան հրեղեն շաբաթվա արդյունքում։

Մինչ այդ Հայաստան երկրի լինել–չլինելու հարցը վճռվում էր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում ու Զանգեզուրում։ Եվ այդ ճակատամարտերի հաղթական ելքի  շնորհիվ էլ՝ 600 տարի անց, վերականգնվեց  հայոց պետականությունը։

Հայոց ազգային խորհուրդը մայիսի 30-ին (Թիֆլիսից) հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։

1918 թ․ մայիսի 28-ին հանրապետության հռչակումից հետո առաջնահերթ խնդիրներից մեկը իշխանության մարմինների ստեղծումն էր։ Սկզբում իշխանության ժամանակավոր գործառույթներն իրականացնում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որը, թուրքերի կողմից ճանապարհներին հարուցած արգելքների պատճառով (երկաթուղին թուրքերի ձեռքին էր), ինչպես և այլ հանգամաքների բերումով, չէր կարողանում Վրաստանից տեղափոխվել Երևան։ Հայաստանում իշխանության ղեկը շարունակում էր մնալ Երևանի ազգային խորհրդի ձեռքում՝ Արամ Մանուկյանի ղեկավարությամբ։ Վերջինս հսկայական գործ կատարեց Երևանում պետականության հռչակումը նախապատրաստելու և նորաստեղծ պետությունն ամրապնդելու ուղղությամբ։ Պատահական չէ, որ Արամն իրավամբ համարվում է հայոց պետականության վերականգնման հեղինակը։ Նրա ղեկավարած Հատուկ կոմիտեն մինչև հուլիսի կեսերը  Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի ժամանումը Երևան, Հայաստանում իրականացրեց ժամանակավոր կառավարության գործառույթները։

1918 թ․ հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանեց Երևան։

Ազգային խորհուրդների (Թիֆլիսի, Երևանի) և քաղաքական կուսակցությունների համաձայնությամբ կազմվեց իշխանության բարձրագույն մարմին՝ Հայաստանի խորհուրդ (պառլամենտ, խորհրդարան), որի մեջ մտան ազգային խորհուրդների, տարբեր կուսակցությունների, անկուսակցականների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ընդամենը՝ 46 հոգի (18` դաշնակցական)։

Հուլիսի 24–ին հրապարակվեց կառավարության կազմը․ վարչապետ՝ ճարտարապետ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան և արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։

Օգոստոսի 1-ին Երևանում հանդիսավորությամբ բացվեց հայոց առաջին պառլամենտի՝ խորհրդի (խորհրդարանի) առաջին նստաշրջանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ)։

Ահա, թե ինչ գնահատանքի արժանացավ հայոց պետականության վերականգնումը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի կողմից․ «Մեր սերունդը էն սերունդն է, որ դեռ երեկ ազատ Հայաստան էր երազում։ Ազատ Հայաստան էին երազում ռուսահայը, տաճկահայը, պարսկահայը և բոլոր հեռավոր գաղութները։ Ազատ Հայաստան էին երազում հայ ժողովրդի բոլոր խավերը․ առանց սեռի ու հասակի խտրության։ Ի՞նչ ասես, որ չէր տա գրեթե ամեն մի հայ, միայն թե աչքով տեսներ ազատ Հայաստանը։ Ու հանկարծ։ Արդեն իրականություն է երեկվա մեծ երազը․ ազատ է Հայաստանը․ ամբողջ աշխարհի կողմից ճանաչված ինքնուրույն հանրապետություն է նա․ իր եռագույն դրոշակով կանգնած է մյուս պետությունների շարքում»։

***

Հանրապետության օրվա կապակցությամբ Սյունիքի մի շարք բնակավայրերում այսօր տեղի կունենան միջոցառումներ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր միջոցառումներում հնչող գլխավոր հարցերը կլինեն՝ Սյունիքի օկուպացված տարածքների ազատագրում, հայոց անկախ պետականության անվտանգության ապահովում, հայոց արժանապատվությանը տեր կանգնելու վճռականություն։

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

21.10.2026 22:23

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին

21.10.2026 17:03

Հանդիպում Աշոտ Աղաբաբյանի հետ

21.10.2026 16:17

ԹՐԻՓՓ․ Հայաստանը ստանում է իր աշխարհագրությունը տնօրինելու իրավունք

21.10.2026 16:07

TRIPP-ի բաժնեմասերի 26%-ը կպատկանի Հայաստանին, 74%-ը՝ ԱՄՆ-ին․ Միրզոյան

21.10.2026 15:13

Ո՞վ է ասում, որ սահմանազատման պրոցես չունենք, ունենք, առաջիկայում կտեսնեք. Արարատ Միրզոյան

21.10.2026 15:04

В Иваново освятили новую армянскую церковь

21.10.2026 14:58

Մեծարվեց հայրենի եզերքի նվիրյալը

21.10.2026 14:32

Պուտինը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է սկսել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ

21.10.2026 14:15

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման. հայտարարություն

21.10.2026 12:42

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

21.10.2026 12:05

Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը

21.10.2026 11:30