Սյունիքյան հանրության ուշադրությունն այսօր սեւեռված էր Լոր գյուղի վրա, որտեղ վերջին հրաժեշտը տվեցին Մեծ հայրենականի սյունեցի վերջին վետերանին

11.05.2025 18:11
1016

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ մայիսի 8-ին, 101 տարեկանում, երկրային կյանքին հրաժեշտ տվեց Մեծ հայրենականի սյունեցի վետերան Հակոբ Վարդանյանը:

Նա Մեծ հայրենականից վերադարձած մոտ 12 հազար սյունեցիներից վերջինն էր:

Երեկվանից նրա աճյունը դրված էր Լորի Սուրբ Գեւորգ եկեղեցում, որտեղ՝ հանգուցյալին հարգանքի տուրք տալու նպատակով, այցելում էին հարյուրավոր համերկրացիներ:

Այսօր՝ մայիսի 11-ին, Հակոբ Վարդանյանին հրաժեշտ տալու էին եկել ոչ միայն համագյուղացիները, այլեւ Սիսիանի ու Գորիսի տարածաշրջանների բազմաթիվ գյուղերի բնակիչներ:

Մեծ հայրենականի վերջին վետերանին հրաժեշտ տալու էին եկել նաեւ Սիսիանի տարածաշրջանում տեղաբաշխված զորամասերի ներկայացուցիչները՝ գնդապետ Վահագն Մինասյանի գլխավորությամբ:

Այնտեղ էր Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու առաքելությամբ Սյունիքում գտնվող ՌԴ ԱԳՆ աշխատանքային խումբը՝ Սերգեյ Չաշչիխինի գլխավորությամբ:

Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը կատարեց թաղման կարգ՝ նախ՝ Լորի Սուրբ Գեւորգ եկեղեցում, ապա եկեղեցու բակում եւ գերեզմանատանը:

Երբ վետերանի աճյունը դուրս բերվեց Սուրբ Գեւորգ եկեղեցուց, հուղարկավորությանը ներկա բազմությունը նրան դիմավորեց բուռն ծափահարություններով՝ իբրեւ հարգանքի տուրք Մեծ հայրենականի զինվորին:

Հակոբ Վարդանյանի աճյունը Սուրբ Գեւորգ եկեղեցուց մինչեւ գերեզման տեղափոխեցին զինվորական երաժշտության ուղեկցությամբ, որը կատարում էր Սիսիանի զորամասի փողային նվագախումբը:

Հակոբ Վարդանյանի աճյունը հողին հանձնվեց հայրենի Լոր գյուղում՝ զինվորական պատիվներով՝ ՀՀ պետական օրհներգի եւ հրազենային համազարկերի ներքո:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40