Հայ արձակի վարպետներից մեկը

16.01.2015 17:08
3762

100 ՏԱՐԻ ԱՌԱՋ` 1915թ. ՀՈՒՆՎԱՐԻ 9-ԻՆ, ԾՆՎԵՑ ՍՈՒՐԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ

Սուրեն Այվազյանը Զանգեզուր աշխարհի արգասաբեր հողի վրա ծնված այն քչերից է, որոնցով ժողովուրդը չափում է իր մեծությունը:

Արձակագիր Այվազյանը վաղուց նվաճել է ընթերցողի սերն ու համակրանքը: Նա ինքնատիպ ու սրտապարար պատկերներով ու հույզերով լի արձակագիր է եւ իր ծանրակշիռ տեղն ունի հայ դասական գրականության մեջ: Այվազյանի շատ գրքեր այսօր էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում իրենց արդիականությամբ, գեղարվեստական բարձր ճաշակով ու վարպետությամբ: Այվազյանն իրենից հետո թողել է գրական մեծ ու արժեքավոր հարստություն, որը, սակայն, մեր գրականության պատմության մեջ դեռեւս իր արժանի գնահատականը չի ստացել: Հրապարակում եղած գնահատականները, որ կան գրողի մասին ասված, դեռեւս նրա մեծության իրական արտահայտությունը չեն:

Իսկ մեր օրերում, երբ խոսք է լինում հայ գրականության մեծերի մասին, հանիրավի կա՛մ շրջանցում, կա՛մ ուղղակի չնկատելու են տալիս Այվազյանի նման մեծությունը: Սակայն նույնիսկ այդ չնկատողներն անգամ համոզված են, որ Այվազյանի նման գրողին հնարավոր չէ պահել ստվերի տակ, քանի որ այն լույսը, որ զուտ այվազյանական է, միեւնույն է, փայլատակելու է, որտեղ եւ երբ էլ լինի: Համենայնդեպս գրականագետ արհեստավարժների չմահավան տրամադրությունները շատ դեպքերում են չեզոքանում ժողովրդական հզոր սիրո հեղեղի մեջ: Այվազյանի ազնիվ ու անկեղծ գրականությունը ժողովուրդ-ամբողջությունը շատ է սիրում: Իսկական գրողի համար այդքանն էլ հերիք է:

Եվ եթե անհատները չէ, ապա ժողովուրդ-ամբողջությունն իր հավաքական իմաստնությամբ զգում է, որ Այվազյանն այն միջակություններից չէ, որ մոռացվի կամ ստվերի տակ մնա: Այվազյան սիրող, Այվազյան տեսնող, Այվազյան կարդացող զանգվածները համոզված են, որ մեծ գրողի վեպերը, վիպակներն ու պատմվածքները բոլոր առումներով արժանի են բարձր ու նորովի գնահատականի: Նա այսօր եւ հետո պիտի իր պատվավոր տեղն ունենա հայ գրականության վարպետների կողքին: Այդ իրավունքը նա վաղուց է նվաճել բակունցյան շնչով գրված իր անկեղծ, ճշմարիտ, հուզաթաթավ ու արդիական գրականությամբ:

Այվազյանը խելագարվում էր Զանգեզուրի համար: Ուր էլ լիներ, չէր մոռանում իր երկիրը, իր ժողովրդին:

Նա հաճախ էր լինում Գորիսում, հանդիպումներ ունենում ժողովրդի, մտերիմների հետ: Ժամերով զրույցներ էր ունենում նրանց հետ: Իր հայրենի երկրում նա պարզվում էր, մանկանում, անկեղծանում, մոռանում ինքն իրեն, դառնում հողվոր, դառնում հովիվ, դառնում սարվոր… Նա անձանձրույթ լսում էր բոլորին, սիրում, սիրահարվում բոլորին, լիցքավորվում, ոգեւորվում, թափ առնում եւ հզոր ներշնչանքով մտնում իր մեկ սենյականոց բնակարանը` ստեղծագործելու:

Այվազյանն իր կյանքով ցույց տվեց, թե իսկական մեծերը որքան կարող են հասարակ լինել: Նա բարության եւ համեստության մարմնացում էր:

Ավագ սերունդը հիշում է նրան եւ կարոտում նրա կենդանությունը: Կրտսեր սերնդի համար Այվազյանն այն անմահությունն է, ումից պետք է դասեր առնել, ում պետք է նմանվել:

Մի օր խոսք բացվեց նրա գրված ու չգրված գրքերի մասին: Այվազյանը բազմանշանակ ժպտաց, ասաց.

– Իսկական գրողի չգրված գրքերն ավելի շատ են, քան գրվածները: Ոչ մի գրող դեռ չի հասցրել ասելիքն ասել այս աշխարհին: Իսկական գրողը միշտ էլ տառապում է ասելիքը մարդկանց ասել չհասնելու ցավից:

Այվազյանն այդպիսին էր: Նրա մտքում ու հոգում հարյուրավոր չգրված գրքեր կային:

Այվազյանն իր գրքերն այրումով ու մորմոքով գրեց` բարության սերմեր ցանելով ամենուր: Նա գիրք գրեց, որ շարունակվի Զանգեզուր լեռնաշխարհի խորախորհուրդ ավանդավեպը: Նա գիրք էր գրում, որ ինքը թեկուզ անհայտ մնա, բայց աշխարհին հայտնի դարձնի իր ժողովրդին:
Պետրոսյան Հովսեփի որդի Սարգիսը, որ Խնձորեսկում հայտնի էր Ուսուբօղլի անունով, ոտանավոր-բանաստեղծություներ է հորինել, գրել իր գյուղի պատմությունը: Ուսուբօղլին եղել է իր ժամանակի իմաստասեր խենթերից մեկը, որ ապրել է դատարկ ստամոքսով, բայց երազել շիտակ ու արդար կյանքի մասին:

Արձակագիր Այվազյանը շատ էր սիրում Ուսուբօղլուն` իր եւ նրա միջեւ իրական նմանություն տեսնելով: Գրողը հատկապես բարձր էր գնահատում Սարգիս Պետրոսյան Ուսուբօղլու անշահախնդիր նվիրվածությունը հայրենի ժողովրդին:

Այվազյանն Ուսուբօղլու մեջ փնտրում էր ինքն իրեն:

Նա ֆիզիկապես հրաժեշտ տվեց այս լույս աշխարհին որպես մի Ուսուբօղլի` դժգոհ ու անբավարար կյանքից ու իրականությունից: Փխրուն խառնվածք ուներ Այվազյանը, բյուրեղյա մաքրություն, միամտության հասնող պարզություն: Ինչ ասում էր, սրտինն էր ասում: Ջղայնանում էր, ամբողջ էությամբ էր ջղայնանում: Հոգու շիտակությունը չէր հանդուրժում ոչ մի ծռություն:

– Վարպե՛տ, շատ մի՛ ջղայնանա, պահպանի՛ր առողջությունդ, – խորհուրդ էին տալիս շատերը:

– Չեմ կարող, – ճակատին կնճիռներ հավաքելով` ասում էր նա: – Ես, իհարկե, բարակ գետ եմ: Ինձնից ավելի վարար գետեր կան: Բայց ի տարբերություն շատերի, իմ հոսքի ճանապարհը շատ է թեք: Այդ պատճառով էլ ես հանդարտ հոսել չեմ կարող: Իմ հատակին ես չեմ կարող տիղմ կուտակել: Ես պիտի գահավիժեմ բարձունքներից, որքան էլ գլխիվայր լինի իմ ընթացքը: Ես հունս քերելով պիտի հոսեմ: Ես չեմ ուզում ցույց տալ, թե իբր ես լավ մարդ եմ, այլ ուզում եմ ցույց տալ, թե լավ մարդն ինչպիսին պետք է լինի:

Բնությունն էր նրան այդպես ստեղծել` տաղանդավոր եւ գերզգայուն, եւ նա իր բնույթին երբեք հակառակ չգնաց:

ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈւՐՅԱՆ
Հայաստանի գրողների միության անդամ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40