Սյունյաց աշխարհի ամենամեծ լրատվական հարթակը՝ «Սյունյաց երկիր»-ը՝ syuniacyerkir.am կայքով եւ ֆեյսբուքյան էջով իր հնարավորություններն է առաջարկում նախընտրական քարոզարշավի համար

17.05.2021 14:10
3106

Հարգելի բարեկամներ

2021 թ. հունիսի 20-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հունիսի 7-ից մինչեւ 18-ը ներառյալ:

Հայոց պետության եւ հայ ժողովրդի համար բացառիկ կարեւորություն ունեցող ընտրության օբյեկտիվ ու արդարացի ընթացքին իր համեստ ներդրումն ապահովելու նպատակով խմբագրակազմը հայտարարում է՝ վճռորոշ այդ օրերին մենք շարունակելու ենք լինել բոլոր սյունեցիների (անկախ կուսակցական պատկանելությունից) հարթակը, լինելու ենք ազատ խոսքի եւ բազմակարծության ամբիոն, ինչպիսին եղել ենք անցած մոտ 20 տարվա ընթացքում:

Մի խոսքով՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները, հանրապետության ամեն քաղաքացի կարող է նախընտրական քարոզարշավի ընթացքում անարգել օգտվել «Սյունյաց երկրի» հնարավորություններից:

Ի՞նչ գործիքներ կամ ծառայություններ ենք առաջարկում նախընտրական քարոզարշավի համար:

Առաջին

«Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի թողարկում՝ ա) կավճապատ թուղթ, գունավոր տպագրություն, բ) լրագրային թուղթ, սեւ-սպիտակ տպագրություն:

Պատվերի նվազագույն չափը՝ մեկ տպագրական մամուլ (4 էջ՝ A3 չափսի):

Նյութերը տրամադրվում են գովազդատուի կողմից:

Թերթը լույս տեսնելու օրը PDF տարբերակը կդրվի syuniacyerkir.am կայքում:

Երկրորդ

Syuniacyerkir.am կայք եւ ֆեյսբուքյան էջ…

Այդ հարթակներում գովազդատուն կարող է տեղադրել ցանկացած ծավալի (առանց ժանրային սահմանափակումների) նյութ՝ ցանկացած ժամանակով եւ անհրաժեշտ լսարանի ապահովմամբ:

Երրորդ

 Syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակում՝ հարցազրույցի տեսքով (նախընտրական քարոզարշավի օրերին հնարավորություն ունենք օրական երկու հաղորդում կազմակերպել, հարցազրույցը կվարի Սամվել Ալեքսանյանը):

Ընդ որում՝ երաշխավորվում է հնչյունային եւ առհասարակ տեխնիկական բարձրորակ հեռարձակում:

Չորրորդ

 Լրատվամիջոցի խմբագրակազմը կարող է պատրաստել նաեւ գովազդային նյութեր (տեքստեր, լուսանկարչական բնույթի նյութեր, տեսանյութեր եւ այլն):

 

Հարգելի բարեկամներ

Ցանկալի է նախընտրական քարոզարշավին առնչվող պատվերները խմբագրություն ներկայացնել հնարավորինս շուտ՝ մեր համատեղ աշխատանքը պատշաճ պլանավորելու եւ գովազդային նյութի որակյալ հանրայնացումն ապահովելու համար:

Նախընտրական քարոզարշավի սակագների մասին կարող եք տեղեկություններ ստանալ խմբագրությունից՝ այցելելով՝ ք. Կապան, Շահումյան 20/32 կամ զանգահարել՝ 091 45 90 47, 077 45 90 77:

 

«Սյունյաց երկիր»

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00