Սյունյաց աշխարհի արժանավոր դուստր Սուսաննա Գրիգորյանի հոբելյանն է

10.08.2026 12:22
144

Հարգելի տիկին Սուսաննա

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Ձեզ՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։

Ձեր կյանքի և գործունեության մասին կարելի է երկար խոսել ու հպարտորեն խոսել, բայց․․․ Ուզում ենք առանձնացնել Ձեր գիտական գործունեությունը, որն առնչվում է Հայկազյան ազգի երկրորդ լուսավորիչ Գրիգոր Տաթևացուն, ինչը հիացմունք է պատճառում։

Ձեր ապրած կյանքով ու գիտական գործունեությամբ Դուք տեղ եք գտել այն հայագետների կողքին, ովքեր դարեր շարունակ զբաղվել են Գրիգոր Տաթևացու գիտական ժառանգության ուսումնասիրման, աշխարհաբար թարգմանության, հանրայնացման չափազանց պատասխանատու գործով։

Հատկապես ուշագրավ է «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանությունը, որը գրվել էր 1397-ին, հրատարակվել 1729-ին, իսկ 300 տարի անց վերահրատարակվել Ձեր ջանքերով։

Տեղյակ ենք՝ ներկայումս զբաղվում եք Գրիգոր Տաթևացու Քարոզգրքի (Ձմեռան հատոր, Ամառան հատոր) աշխարհաբար թարգմանությամբ, որը կլինի գիտական մեծ իրադարձություն մեզանում։

Դուք, հիրավի, Սյունյաց աշխարհի արժանավոր դուստրն եք, և մենք հպարտանում ենք Ձեր գործունեությամբ։

Ձեզ՝ քաջառողջություն և հաջողություն տաթևացիագիտության հետագա զարգացման գործում։

 

* * *

Սուսաննա Մակարի Գրիգորյան, ծնվել է 1956 թ. հուլիսի 21-ին Երևան քաղաքում, նախնիները Գորիսի շրջանի Հարժիս գյուղից են։

1963-1973 թթ. սովորել և ավարտել է Երևան քաղաքի Լ. Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը:

1974-1979 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, ավարտել բանասիրական ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Զուգահեռաբար՝ 1976-78թթ., սովորել  ու ավարտել է նույն բուհի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ ստանալով արվեստագետի հասարակական մասնագիտություն:

1983-1988 թթ.  եղել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայցորդ։

1989 թվականից՝ նույն ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, գիտաշխատող։

1989 թվականին գիտական թեզ է պաշտպանել «Գրիգոր Տաթևացու լեզվագիտական հայացքները» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996-1997 թթ.  ՀՀ մաքսային վարչության, ընդհանուր բաժնի պետն էր, ապա՝ կադրերի բաժնի պետ,

1997-1998 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի, հրատարակչական բաժնի գլխավոր մասնագետն էր:

1998-2000 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում՝ «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ փոխտնօրեն։

2000 թվականից մինչև 2022 թվականի մայիս «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության տնօրենն էր:

2022 թվականի մայիսից 2023թ. հուլիս Երևանի քաղաքապետի խորհրդականն էր:

2005 թվականին ավարտել է Երևանի «Դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի» իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի, դատական  փորձագետի որակավորում:

Աշխատանքային և կառավարման տարիներին դրսևորել է աշխատանքի կազմակերպման ու ղեկավարման անհրաժեշտ հմտություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, աչքի է ընկել մասնագիտական վերլուծություններով և առաջարկներով:

Արժանացել է Հանրապետության նախագահի և Արդարադատության նախարարի շնորհակալագրերի:

Հեղինակ է տասնյակից ավել մենագրությունների, մի քանի տասնյակ գիտական հոդվածների, մատենագիտական ցանկը՝ ստորև:

Ունի մեկ դուստր:

 

***

Գիտական ժառանգությունըմատենագիտություն

Մենագրություններ

1. Գրիգոր Տաթևացու լեզուագիտական հայեացքները, Հանդէս ամսօրյա, Վիենա 1989, էջ 195-255

2. Բառերի բացատրութիւնը Երգ երգոցի միջնադարեան մեկնութիւններում և ձեռագիր բառարանները, Հանդէս ամսօրեայ, Վիենա, 1995:

3. Պատմական քերականության հարցեր (Գրիգոր Տաթևացի), Երևան, 2002

4. Գրիգոր Տաթևացի, Թևավոր խոսքեր և ասույթներ, Երևան, 2003

5. Գրիգոր Տաթևացի, Միջնադարյան առակներ և զրույցներ, Երևան, 2006

6. Գրիգոր Տաթևացի, Ներբողեան Հովհան Որոտնեցու, Երևան, 2007

7. Նորահայտ բառեր 14-15-րդ դարերի մատենագրության մեջ  (Գրիգոր Տաթևացի), Երևան, 2009

8. Գրիգոր Տաթևացի, «Գիրք հարցմանց»-ի համաբարբառը (քառահատոր աշխատություն, 2011-2013թթ.

9. Բժշկագիտական հասկացություններ Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության մեջ, Երևան, 2013

10. Գրիգոր Տաթևացի, «Գիրք հարցմանց»-ի նորակազմ բառերի քննություն, Երևան, 2014

11. "Грамматические вопросы в трудах Григора Татеваци", Երևան, 2016:

12. Գրիգոր Տաթևացի, «Գիրք հարցմանց»-ի աշխարհաբար թարգմանություն, Երևան 2020, Երուսաղէմ 2023 (վերահրատարակություն):

13. «Grigoryan Susanna Makar- Grigor Tatevatsi, (medical, grammatical and legal questions). Sayings. 1346-1409. Generis, PUBLISING, 2024».

https://www.generis-publishing.com//books.php?category=all&page=2

Հոդվածներ

1. Պատկերավոր արտահայտությունները Գրիգոր Տաթեվացու երկերում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 5-րդ կոնֆերանսի նյութեր, Երևան, 1986:

2. Գրիգոր Տաթևացին և լեզվագիտական մի քանի հարցեր, Պատմա-բանասիրական հանդես հ.4, Երևան, 1987:

3. Ստուգաբանությունը Գրիգոր Տաթևացու երկերում, ՀՍՍՀ ասպիրանտների 3-րդ հանրապետական կոնֆերանսի նյութեր, Երևան, 1987:

4. Հականիշների գեղարվեստական արժեքը Գրիգոր Տաթևացու Ներբողյանում, Երիտասարդ լեզվաբանների հանրապետական 6-րդ կոնֆերանսի նյութեր, Երևան 1988:

5. Գրիգոր Տաթևացին իբրև մանկավարժ, Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, հ.3, Երևան, 1988:

6. Թևավոր խոսքերի գեղարվեստական և գիտական արժեքը Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության մեջ, ՀՍՍՀ ասպիրանտների 3-րդ հանրապետական կոնֆերանսի նյութեր, Երևան, 1989:

7. Փոխաբերական խոսքը և առակները Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության մեջ, Լրաբեր հասարակական գիտությունների, հ.10, Երևան, 1989:

8. Նոր բառերը Գրիգոր Տաթևացու գրական ժառանգության մեջ, Մանկավարժ, հ.7, Երևան, 1990:

9.Գրիգոր Տաթևացու բառամեկնություններն իբրև պատմական բառարանագրության աղբյուր, Երկրորդ հայրենագիտական միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 1993, մաս 1:

10. Անտուան Մեյեի մի ստուգաբանության մասին, Միջազգային գիտաժողով նվիրված Ա. Մեյեի ծննդյան 130-ամյակին, Երևան, 1996:

11. Բառերի այլաբանական արժեքը հայ միջնադարյան դարձվածաբանական միավորներում, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու հիշատակին նվիրված, գիտական նստաշրջանի նյութեր, Երևան, 1997:

12. Հայերն իբրև քրիստոնեության ավանդապահ ժառանգորդ, «Հայաստանը և Քրիստոնյա Արևելքը» միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 1998:

13. «Բնիկ թե փոխառյալ բառեր», Պատմա-Բանասիրական Հանդես N 1, 1999:

14. 13-14-րդ դարերի հայերենի բնութագիրը ըստ տաթևյան մատենագիրների երկերի նյութի, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Երևան, 2000թ.

15. Գրաբարը միջին և հաջորդ դարերում, Էջմիածին հանդես Բ-Գ, 2004:

16. «Առակաց գրքի միջնադարյան մեկնությունները», Հայոց գրերի գյուտի 1600 ամյակի միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան, 2005:

17. «Առակաւօր խօսքը» միջնադարյան մեկնություններում, Հայկական աստվածաշնչի գիտաժողովի նյութեր, Երևան, 2005:

18. Նոր բառերը Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ում, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե. 2012:

19. Գրիգոր Տաթևացու Գիրք հարցմանցի բնագրային համաբարբառը և «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի համեմատությունը, գիտաժողովի զեկուցումներ, Սանկտ Պետերբուրգ 2012:

20. Նորաբանությունները Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ում, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե. 2012:

21.Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի կրոնական և ծիսական հասկացությունների բառակազմական կաղապարները» «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե. 2015:

22. Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի բժշկագիտական հասկացությունների իմաստաբանական քննություն, Հայերենագիտական միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Երևան 2015:

23. «Սիրտ» բառը գրաբարյան դաձվածային միավորներում, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե. 2016:

24. Գրիգոր Տաթևացու բառավկայությունները Հր. Աճարյանի «Արմատական բառարան»-ում, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2016:

25. Գրիգոր Տաթևացու Գիրք քարոզութեան Ձմեռան հատորի բայական դարձվածային միավորների իմաստաբանական քննություն, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե., 2017:

26. Գրիգոր Տաթևացու Գիրք քարոզութեան Ձմեռան հատորի անվանական դարձվածային միավորների իմաստաբանական քննություն, Հայ լեզվաբանության XI միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2017:

27. Հոմանիշների ոճական կիրառությունները Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան Ձմեռան հատոր»-ում, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե. 2018:

28. Հականիշների ոճական կիրառությունները Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան Ձմեռան հատոր»-ում, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր, Ե. 2018:

29. Հականիշ բառերի ոճական կիրառությունները Գրիգոր Տաթևացու Գիրք քարոզության Ամառան հատորում,  «Ջահուկյանական ընթերցումներ» ընթերցումներ գիտաժողովի նյութեր, Ե. 2020:

30. Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի» հատուկ անունների իմաստային քննություն, «Հայոց լեզվի պատմության հարցեր, պրակ IV, Ե. ԳԱԱ ԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒն, 2021:

31. Բաբգէն եպս. Կիւլէսէրեանի «Իսլամը Հայ մատենագիտութեան մէջ» և Գրիգոր Տաթևացու «Ընդդէմ տաճկաց»-ը «Հանդէս ամսօրեայ» պարբերական, Վիեննա, 2021:

32 . Legal concepts in Grigor Tatevatsi’s  "Book of questions",  Language and Culture, N28, 2022.

33. Գրիգոր Տաթևացու  «Գիրք հարցմանց»-ի» իրավագիտական հասկացությունների իմաստային քննություն», «Ջահուկյանական ընթերցումներ» հայերենագիտական գիտաժողովի նյութեր, Ե., 2022:

34. ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՀԱՅԵՐԵՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՐԲԱՌՆԵՐՈՒՄ «Ղարաբաղ-Շամախիի կամ ծայրհյուսիսարևելյան միջբարբառախումբ. արդի վիճակ, միտումներ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2022:

35. Գրիգոր Տաթևացու  գրական ժառանգության նորակազմ իրավական հասկացությունների քննություն, «Ջահուկյանական ընթերցումներ» գիտաժողովի նյութեր,   Ե., 2023:

36. Գրիգոր Տաթևացու մի շարք նորակազմ բառերի իմաստային  քննություն,  «Լեզու և լեզվաբանություն» հանդես, 2 (29) Ե.2023:

37. MEANING MOVEMENTS OF LEGAL CONCEPTS (NARROWING, EXPANSION OR INDIVIDUAL APPLICATION) IN THE WORKS OF GRIGOR TATEVATSI Language and Culture. Sciantific Peer Reviewed  Journal, N 28, Քութաիսի, 2023.

38. Գրիգոր Տաթևացու  գրական ժառանցության մի շարք իրավական հասկացությունները հայերենի բառարաններում,  «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Ե. 2023:

39. Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ի» նորահայտ բառերի բառակազմական կաղապարները, «Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության հարցեր, պրակ ԲԳԱԱ ԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, Ե. 2023:

40. Ծիսակարգային հիմնական  հասկացությունները Գրիգոր Տաթևացու  «Գիրք հարցմանց» - ում, ««Հայոց լեզվի պատմական ուսումնասիրության հարցեր», պրակ Բ, ԳԱԱ ԼԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ, Ե. 2023:

41. SEMANTIC AND OPERATIONAL EXAMINATION OF A NUMBER OF TERM WORDS OF GRIGOR TATEVATSI («Գրիգոր Տաթևացու մի շարք տերմինային բառերի իմաստային և գործառնական ուսումնասիրություն»). «Language and Culture» IX INTERNATIONAL SCIENTIFIC CONFERENCE»  նյութեր, Vol. 9, 2024, «Language and Culture».

42. Իրավական հասկացությունները Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» Ամառան հատորի «Նորին քարոզ վասն տասնաբանեան օրէնս» գլուխներում. «Հայոց լեզվի պատմության հիմնախնդիրներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2024:

43. Forum for linguistic studies (SCOPUS-յան համակարգում գրանցված) ամսագրում համահեղինակային մասնակցությամբ հրատարակվել է «INDO-EUROPEAN ORIGINS OF SYUNIK-ARTSAKH AGRICULTURAL TERMS» («Սյունիք-Արցախի գյուղատնտեսական տերմինների հնդեվրոպական ծագումը»): Vol.7(5), DOI: https://doi.org/10.30564/fls.v7i5.9112

44. Հին հայերենյան մի քանի բառերի իմաստափոխության մասին,  «Սերգեյ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր, Ե., 2025:

45. Григорян С.М., Особенности толкования Библии в «Книге вопрошений» Григора Татеваци, «Золотой V век армянской культуры: Золотой V век армянской культуры: Достижения. Мировое значение. միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Մոսկվա, «Ключ-С» հրատ., 2025,  էջ 298-303 (ռուսերեն): Doi:  10.56700/x6082-4230-2332-o

46. Meaning examination of Grigor Tatevatsi’s newly words. International Journal of Language and Linguistics (IJLL).

doi: https://doi.org/10.11648/j.ijll.20261402.11

(ISSN Online: 2330-0221; ISSN Print: 2330-0205)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի արձագանքին Բաքու կանանց մարդասիրական այցի կազմակերպման առնչությամբ

10.08.2026 12:59

Սյունյաց աշխարհի արժանավոր դուստր Սուսաննա Գրիգորյանի հոբելյանն է

10.08.2026 12:22

Արամ Վարդևանյանը 53 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ փոխնախագահ

10.08.2026 12:18

Язык как путь к культуре: в Доме Москвы в Ереване завершились курсы армянского языка

10.08.2026 11:36

Ուսուցիչների բարձր տարակարգի երեք պարտադիր պահանջ հանվել է 2025-ի նոյեմբերից

10.08.2026 11:26

Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

10.08.2026 11:16

Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում

10.08.2026 10:53

Իրանը Հորմուզի նեղուցի վերաբացումը կապում է ԱՄՆ-ի զիջումների հետ

10.08.2026 10:42

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

10.08.2026 10:40

Երկրորդ տարին անընդմեջ Տաշտունը տոնեց իր օրը՝ մեծ շուքով ու ոգևորությամբ

10.08.2026 00:00

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը

09.08.2026 21:18

Ֆիդան. Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր

09.08.2026 16:42