Արթուր Գաբրիելյանի արձագանքը «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական համարին

02.10.2022 10:18
1585

Լույս է տեսել «Սյունյաց Երկիր մշակութային» եռամսյա հանդեսի հերթական համարը, որն ի ուրախություն թատերասերների ու թատերական գործիչների ամբողջապես նվիրված է թատերարվեստի սյունիքյան դրսևորումներին։ Այս համարը լոկ սովորական թերթ չէ , այն ավելին է իր բովանդակային արժեքով ու նշանակությամբ։ Ցավոք սրտի երբեք չի եղել մի այնպիսի աշխատություն` մենագրություն, վերլուծական, կամ այլ, որ ամբողջապես անդրադառնա Սյունիքի թատերական ավանդույթներին, անցյալին կամ ներկային։ Իհարկե կան բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, առանձին թատերագիտական նյութեր կամ Հայ սովետական թատրոնի պատմությանը վերաբերվող գրքերում միայն հպանցիկ նախադասություններ։ «Սյունյաց երկրի»խմբագրակազմը գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ, անհայտության փոշուց պեղել, դուրս են հանել Սյունիքի թատերական հարուստ ժառանգությունը սկսած միջնադարից մինչև մեր օրեր և ներկայացնում են ընթերցողի լայն շերտերին։ Պարբերականը արժեքավոր է ոչ միայն անցյալի անդրադարձով, այլ նաև ներկայի ու ապագայի հարցադրումերով ։ ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանի, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի և մի շարք այլ թատերական գործիչների հետ տարված արհեստավարժ ու խորքային հարցազրույցները , թատերարվեստի ներկայի ու ապագայի տեսլականի հետ կապված ՝ բազմաթիվ ցավոտ հարցեր է բարձրացնում ու միևնույն ժամանակ տալիս է այդ հարցերի լուծման բանալին։ Մարզում թատերական գործիչներին մտածելու, իրենց արվեստը վերարժեվորելու հնարավորություն է տալիս ։ ՈՒզում եմ իմ շնորհակալությունը հայտնեմ Սյունյաց երկրի խմբագրակազմին, գլխավոր խմբագրին՝ Սամվել Ալեքսանյանին, մեր սիրելի Վահրամ Օրբելյանին, խմբագրության բոլոր աշխատակիցներին, այս համարի հովանավորներին՝ իրավամբ սա իր տեսակի մեջ ցավոք դեռ եզակի ու կարևոր մատյան է։

Arthur Gabrielyan-ի ֆեյսբուքյան էջից

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40