«Սյունյաց երկիր․ մշակութային» հանդեսի խմբագրակազմին

18.12.2025 11:53
633

Հարգելի բարեկամներ

Ողջունում եմ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հերթական համարի թողարկումը, որը նվիրված է Մեղրու տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերին:

Տեսնում եմ՝ համակ ուշադրությամբ եք հետևում տարածաշրջանում կատարվող աշխատանքներին ու զարգացումներին և հետևողականորեն լուսաբանում, ինչը գնահատելի է ու երախտագիտության արժանի:

Տեղյակ եմ նաև՝ դեռևս տարիներ առաջ եք սկսել ուսումնասիրություններ կատարել և նյութեր հավաքել տարածաշրջանի վերաբերյալ՝ մեկ առ մեկ այցելելով համայնքի բնակավայրեր, այդ թվում ՝ լքյալ բնակավայրեր, ինչն էլ վկայում է ներկայացվող նյութերի արժանահավատության և սկզբնաղբյուրային նշանակության մասին:

Մեղրու վերաբերյալ թողարկումների առաջին մասը նվիրելով տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերին՝ դուք նախադեպը չունեցող քայլ եք կատարում, որի շնորհիվ մենք նորովի և առավել հանգամանալից ենք ծանոթանում համայնքի տարածքում գտնվող տասնյակ եկեղեցիներին, վանքերին ու մատուռներին, որոնք գալիս են առաքյալների ժամանակներից:

Նոր և ամբողջական տեղեկություններ ենք ստանում մեր գրչության միջնադարյան կենտրոնների, որմնանկարչական արվեստի անզուգական դրսևորումների և ընդհանրապես հայոց հոգևոր-մշակութային կյանքում Մեղրու ունեցած դերակատարության մասին:

Հարգանք ձեզ՝ մեծ ու նվիրական աշխատանքի համար:

Ակնկալում ենք, որ հանդեսի 1-ին մասին կհաջորդեն 2-րդ և 3-րդ հատորները:

 

Խաչատուր Անդրեասյան

Մեղրի համայնքի ղեկավար

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40