«Սյունյաց երկիր»-ն անանուն հարցում է իրականացրել

18.10.2021 15:24
4928

2021 թ. նոյեմբերի 14-ին Կապանում տեղի է ունենալու ավագանու արտահերթ ընտրություն:

Իրենց թեկնածուներն են առաջադրել երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Դավիթ Դանիելյանը, իսկ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության թեկնածուն ներկայիս համայնքապետ Գեւորգ Փարսյանն է:

Քարոզարշավը դեռեւս չի սկսվել, բայց նախընտրական տրամադրությունն արդեն առկա է: Համացանցում կարելի է հանդիպել հարցումներ, կարծիքների փոխանակում, նույնիսկ երկու ուժի կողմնակիցների կողմից միմյանց նկատմամբ թշնամական ու վիրավորական արտահայտություններ:

«Սյունյաց երկիր»-ը փորձել է ծանոթանալ կապանցիների նախընտրական տրամադրություններին՝ անցկացնելով անանուն հարցում:

Հարցումը կատարվել է Կապան խոշորացված համայնքի 100 բնակչի շրջանում, ովքեր տարիքային տարբեր խմբերից են, ունեն տարբեր եկամուտներ ու զբաղվածության տարբեր աստիճան:

Քաղաքացիներն, ըստ ցանկության, պետք է պատասխանեին չորս հարցի՝

1.արդյո՞ք մասնակցելու եք ավագանու արտահերթ ընտրությանը,

2. ինչպիսի՞ հատկանիշներով պիտի օժտված լինի ապագա համայնաքապետը,

3. ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, եթե ընտրությունն այսօր անցկացվեր,

4. քարոզարշավը կարո՞ղ է ազդել ձեր կողմնորոշման վրա,

1-ին հարցին՝ մասնակցելու եք արդյո՞ք ավագանու արտահերթ ընտրությանը, դրական պատասխան է տվել 91, բացասական՝ 8 մարդ:  

2-րդ հարցի պատասխանները տարբեր էին, դրանցից առանձնացրել ենք ամենահաճախ հնչածները՝ «մտածի համայնքի ու քաղաքացու մասին», «ունենա մարդկային հատկանիշներ»,  «ծանոթ լինի Կապանի ու կապանցու խնդիրներին», «մեր քաղաքապետի պես», «սիրի իր քաղաքը», «կրթված լինի»,  «լավ ընտանիքից դուրս եկած մարդ լինի», «փորձառու լինի»:

3-րդ հարցին, ի զարմանս մեզ, քաղաքացիները պատասխանում էին առանց թաքցնելու իրենց կողմնորորոշումը, նույնիսկ խնդրում՝ իրենց անունն ու ազգանունն էլ հրապարակել պատասխանի հետ:

Հարցմանը մասնակցած 100 քաղաքացու պատասխանները՝ թվերով՝

Դանիելյան Դավիթի օգտին պատրաստվում է քվեարկել 15 մարդ,

Փարսյան Գեւորգի օգտին պատրաստվում է քվեարկել 74 մարդ:

Ոչ մեկի օգտին չի պատրաստվում քվեարկել կամ չի կողմնորոշվել 11 մարդ:

Մեր 4-րդ հարցին քաղաքացիներից 86-ը պատասխանել է, որ քարոզարշավը չի կարող փոխել իր կողմնորոշումը, 14-ն ասել է, թե հնարավոր է ազդի:

Ընտրապայքարն առջեւում է. մեզ մնում է հաջողություն մաղթել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ընտրական գործընթացներում:

Հ.Գ.

Խմբագրությունը մտադիր է նման հարցումներ անցկացնել քարոզարշավի ընթացքում եւս:

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40