Ալումյան. Բանակն առաջին անգամ մայրաքաղաք է մտել Տեր-Պետրոսյանի օրոք

27.08.2019 13:54
1220

«Մինչև 2008-ի մարտի 1-ը, մենք ունեցել ենք  ներպետական իրադարձություններում զինված ուժերի ներգրավման մեծ փորձ։ Դա ամոթխած կեցվածքով փորձում են չհիշել, մոռացության մատնել, բայց այդ փորձը կա»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նա հիշեց, Արմավիրի մարզի երկու գյուղերում՝ Ջանֆիդայում ու Փշատավանում զինված խմբավորումների հրահրած հակաօրինական  հասարակական գործողությունները կանխելու ու այլ նպատակներով արտակարգ դրություն է  հաստատվում մեկ ամսի ժամկետով, պարետ է նշանակվում,  իսկ հրամանգրի կատարման պարտականությունը դրվում է ՀՀ ներքին զորքերի, պաշտպանության նախարարության , ազգային անվտանգության պետական վարչության վրա։

«Խնդրեմ, զինված ուժերը արտակարգ դրության ռեժիմում ներգրավելու մասին հրամանգիր։ Արձակված է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, 1993 թվականի փետրվարի 8-ին։  Իսկ թե ինչ է տեղի ունենում 1996-ին, շատ մանրամասներով պատմելու անհրաժեշտություն չկա»,-ասաց Ալումյանը։

Հիշեցրեց, 1996-ին տանկերը եղել են Երևանի փողոցներում,  ավելին, զորքերն այդ ժամանակ անմիջականորեն բերվել են ցուցարարների հետ շփման։

«Մինչդեռ 2008-ին զորքերը տեղակայվել են այնպիսի հատվածներում, որպեսզի անմիջական շփումներ չլինեն, կոնտակտ, բախումներ չլինեն»,-ասաց փաստաբանը։

Բանախոսն ասաց, 1996-ի հոկտեմբերի երկուսին, երբ հավաքվել էին բարձրաստիճան պաշտոնյանները՝ ամփոփելու  զորքերն օգտագործելու, ցույցերը ցրելու խնդիրը, Վանո Սիրադեղյանն այսպիսի բան է ասել.

«Հայկական բանակն առաջին անգամ մտավ մայրաքաղաք։ Դա շատ կարևոր է։ Զորքերի հետևից ներքին զորքը, առաջին գունդը։ Նրանք պահպանել են Սահմանդրությունը, պաշտպանել են նախագահին։ Կարևոր չէ՝ ով է նախագահ, կարևոր պաշտպանել Սահմանդրությունը։ Երբ կրքերը թեժանում են, ժողովուրդը բաժանված է երկու-երեք մասի, գլխավոր խոսքը բանակինն է, կարևորը սպայական կազմն է, որն այժմ կոչվում է երկրապահ»։

panorama.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22