«Սյունյաց երկիր»-ը syuniacyerkir.am կայքով եւ ֆեյսբուքյան էջով իր հնարավորություններն է առաջարկում Գորիս, Մեղրի, Տեղ, Տաթեւ համայնքներում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի համար

15.09.2021 10:25
2675

Հարգելի բարեկամներ

2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ Գորիս, Մեղրի, Տեղ եւ Տաթեւ խոշորացված համայնքներում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն նախընտրական քարոզարշավը տեղի կունենա սեպտեմբերի 22-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը ներառյալ:

Նշված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման գործում, ինչպես եւ սպասվող ընտրությունների օբյեկտիվ ու արդարացի ընթացքին իր ներդրումն ապահովելու նպատակով խմբագրակազմը հայտարարում է՝ այդ օրերին մենք շարունակելու ենք լինել բոլոր սյունեցիների (անկախ կուսակցական պատկանելությունից) հարթակը, լինելու ենք ազատ խոսքի եւ բազմակարծության ամբիոն, ինչպիսին եղել ենք անցած մոտ 20 տարվա ընթացքում:

Մի խոսքով՝ նշված համայնքների ավագանու անդամների ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու դաշինքները, հանրապետության ամեն քաղաքացի կարող է նախընտրական քարոզարշավի ընթացքում անարգել օգտվել «Սյունյաց երկրի» հնարավորություններից:

Ի՞նչ գործիքներ կամ ծառայություններ ենք առաջարկում նախընտրական քարոզարշավի համար:

Առաջին

«Սյունյաց երկիր» թերթի հատուկ համարի թողարկում՝ ա) կավճապատ թուղթ, գունավոր տպագրություն, բ) լրագրային թուղթ, սեւ-սպիտակ տպագրություն:

Պատվերի նվազագույն չափը՝ մեկ տպագրական մամուլ (4 էջ՝ A3 չափսի):

Նյութերը տրամադրվում են գովազդատուի կողմից:

Թերթը լույս տեսնելու օրը PDF տարբերակը կդրվի syuniacyerkir.am կայքում:

Երկրորդ

Syuniacyerkir.am կայք եւ ֆեյսբուքյան էջ…

Այդ հարթակներում գովազդատուն կարող է տեղադրել ցանկացած ծավալի (առանց ժանրային սահմանափակումների) նյութ՝ քարոզարշավի ամբողջ ընթացքն ընդգրկող ժամանակով եւ անհրաժեշտ լսարանի ապահովմամբ:

Երրորդ

Syuniacyerkir.am կայքի ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակում՝ հարցազրույցի տեսքով (նախընտրական քարոզարշավի օրերին հնարավորություն ունենք օրական երկու հաղորդում կազմակերպել, հարցազրույցը կվարեն Սամվել Ալեքսանյանն ու Տիգրանուհի Բադալյանը):

Ընդ որում՝ երաշխավորվում է հնչյունային եւ առհասարակ տեխնիկական բարձրորակ հեռարձակում:

Չորրորդ

Լրատվամիջոցի խմբագրակազմը կարող է պատրաստել նաեւ գովազդային նյութեր (տեքստեր, լուսանկարչական բնույթի նյութեր, տեսանյութեր եւ այլն):

Հարգելի բարեկամներ

Ցանկալի է նախընտրական քարոզարշավին առնչվող պատվերները խմբագրություն ներկայացնել հնարավորինս շուտ՝ մեր համատեղ աշխատանքը պատշաճ պլանավորելու եւ գովազդային նյութի որակյալ հանրայնացումն ապահովելու համար:

Նախընտրական քարոզարշավի սակագների մասին կարող եք տեղեկություններ ստանալ խմբագրությունից՝ այցելելով՝ ք. Կապան, Շահումյան 20/32 կամ զանգահարել՝ 091 45 90 47,   077 45 90 77:

 

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40