«Սյունյաց երկիրը» դատապարտում է Կապանի համայնքապետին սպասարկող մեքենան հրկիզելուն միտված հանցավոր արարքը

22.05.2024 13:53
1912

Մայիսի 21-ին, ժամը 19։30–ի սահմաններում փորձ է արվել հրկիզել Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին սպասարկող մեքենան։

Դեպքի առիթով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են պատրաստվել և տրամադրվել Սյունիքի մարզային քննչական վարչությանը՝ հետագա ընթացքը կազմակերպելու համար։

«Սյունյաց երկիրը» խստագույնս դատապարտում է տեղի ունեցածը և հույս հայտնում, որ իրավապահ մարմիններն անպայման կբացահայտեն հանցագործության հեղինակին՝ դրանից բխող հետևանքներով։

Միևնույն ժամանակ՝ մենք մերժում ենք առկա հարցերը լուծելու այդ կերպը՝ ինչ դրդապատճառներով էլ այն պայմանավորված լինի։

Այդ ամենի հետ մեկտեղ հիմնավոր հորդոր ենք հղում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին ու համայնքապետարանի աշխատակազմին՝ չգերագնահատել կատարված հանցագործության էությունն ու նշանակությունը և համոզված լինել, որ միջադեպը չի կարող փոքր-ինչ անգամ անդրադարձ ունենալ կամ ստվեր նետել դրական այն ընկալումների և զգացմունքների վրա, որ ունի համայնքի բնակչության գերակշիռ մեծամասնությունը համայնքային իշխանության հանդեպ, ինչի արտահայտություններին երեկվանից կրկին ականատես ենք։

Մեր աչքի առաջ են մեծածավալ ու բազմածիր այն աշխատանքները, որ կատարվել ու կատարվում են Կապանում՝ գոտեպնդելով սահմանապահ համայնքի մարդկանց։

Ժամանակ առ ժամանակ էլ ականատես ենք վստահության և համերաշխության այն ցոլանքներին, որ համայնքի բնակիչներն արտահայտում են համայնքապետի ու համայնքապետարանի հանդեպ։

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը, նաև պարբերականի հետևորդների անունից, նույնպես զորակցություն է հայտնում Գևորգ Փարսյանին, համայնքապետարանի աշխատակազմին և վստահություն հայտնում, որ համայնքում իրականացվող ստեղծագործ և նվիրական աշխատանքը կշարունակվի նույն տեմպով ու հետևողականությամբ, ինչպես եղել է տարիներ շարունակ, ինչպես որ կա այսօր։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40